Последние новости

ԺԽՏՄԱՆ ՓՈՒԼՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է։ ՄՈՏԵՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵԺ ԱՇՈՒՆԸ

Սոված մարդիկ հավաք են ծրագրում կառավարության շենքի մոտ

Գյումրեցի երիտասարդը հեռուստախցիկների առջև հայտարարեց, որ մտադիր է արշավի մեկնել Հայաստանով մեկ, որպեսզի իր շուրջ հավաքի իր պես սոված մարդկանց՝ դեպի Երևան համատեղ քայլարշավ կատարելու համար, որտեղ կառավարության շենքի մոտ իրենք կպահանջեն Նիկոլի հրաժարականը։

Եթե 2018-ի մարտի 31-ին Փաշինյանը Գյումրիից դուրս եկավ կուշտ ընկերների փոքրաթիվ խմբով (Լենա Նազարյանը, օրինակ, հայտարարեց, որ այն ժամանակ ավելի շատ փող էր ստանում, քան փոխխոսնակի պաշտոնում) և ոտքով հասավ Երևան, որտեղ փողոցային անկարգություններ նախաձեռնեց, ապա ինչո՞ւ այդ արշավը չի կարող կրկնել քաղաքացիների մեկ այլ խումբ։ Ի տարբերություն Փաշինյանի, այս քաղաքացիներն իրենց անվանում են սովածներ։ 2 տարի առաջ Փաշինյանը պատգամավոր էր, հետևաբար՝ կարիքավոր չէր

Եթե նույնիսկ գյումրեցի երիտասարդն իր համախոհների հետ չհասնի կառավարության շենք, նրա նախաձեռնությունն իզուր չանցավ, այլ նշանակալի իրադարձություն դարձավ քաղաքական աշնան նախօրեին, երբ բազմապատիկ աճել է սոցիալական ցնցումների սպառնալիքը։ Կորոնավիրուսի համաճարակը լակմուսի թղթի դեր խաղաց՝ բացահայտելով պետություն կառավարելու և առկա խնդիրները լուծելու կառավարության անկարողությունը։ Փաշինյանի այն խորհուրդը պողոսներին, որ խոտ ուտեն, եթե միս գնելու փող չունեն, շուտով կկորցնի արդիականությունը. ուտելի խոտաբույսերի և էժան բանջարեղենի սեզոնը 2 ամսից կավարտվի։

Ամռան վերջերին ֆինանսական շրջանակներում արդեն բացահայտ սկսեցին խոսել հայկական կապիտալի փախուստի մասին ոչ միայն Վրաստան ու Ռուսաստան, այլև ԱՄՆ։ Նիկոլի խոստացած միլիարդների ներդրումների մասին, որ իբր պիտի կատարեին հայկական Սփյուռքի գործարարները, հիշում են միայն քմծիծաղով։ Հիշեցնեմ, որ դեռևս նախորդ խորհրդարանի ամբիոնից Փաշինյանը հայտարարեց, թե ժողովրդի ընտրյալի իշխանության գալու դեպքում երկրիր կհոսեն միլիարդների ներդրումներ։ Մինչդեռ միլիարդները չքավոր հարկատուների գրպաններից հոսեցին նիկոլական դրածոների գրպանը՝ պետությունը ներսից փլուզելու համար շնորհվող պարգևավճարների տեսքով։

Կոռուպցիայի դեմ պայքարը դարձել է կոռուպցիայի աղբյուր

Կառավարությունում Փաշինյանի հանդիպումը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների հետ և ելույթը՝ կոռուպցիայից զերծ հայ հասարակության (այդպիսին է վարչապետի տեսլականը) և նման դրսևորումների կանխարգելման հստակ մեխանիզմների թեմայով, շատերն ընկալեցին հումորով։

Ինչպես հայտարարեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը դարձել է կոռուպցիայի նոր աղբյուր։ Նրա խոսքերով, կոռուպցիայի մեղադրանքներ են ներկայացվում կոնկրետ անձանց։ Այդ մեղադրանքները չեն հաստատվում այն դեպքում, եթե մեղադրյալները խոշոր գումարներ են փոխանցում կոնկրետ հիմնադրամների հաշվեհամարներին։ Խոսքը, ինչպես ընթերցողն արդեն կռահեց, Աննա Հակոբյանի հիմնադրամների մասին է։

Իսկ եթե կոռուպցիայի մեջ մեղադրվողները հրաժարվում են միլիոնների նվիրատվություններից անել այդ հիմնադրամներին, ապա նրանց հետ վարվում են այնպես, ինչպես ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի։ ԶԼՄ-ները բազմիցս գրել են, որ նախկին նախարարը հրաժարվել է 300 մլն դոլար տալ Նիկոլին. արդյունքում բանն այնտեղ է հասել, որ առողջական վիճակը թույլ չի տալիս նրան ներկա գտնվել դատական նիստերին։ Անազատության մեջ անցկացրած ամիսներն անդրադարձել են նախկին նախարարի առողջության վրա, իսկ իշխանությունը, խախտելով Եվրոպական իրավունքի բոլոր նորմերը, մերժեց ՀՀ սահմաններից դուրս բուժվելու հնարավորության տալ նրան։

ԱՄՆ-ը և ԵՄ-ը շատ լավ տեսնում են, թե ինչպես է իշխանությունը Հայաստանում հարստություն դիզում ռեկետի ու կոռուպցիայի միջոցով, բայց նախընտրում են աչք փակել դրա վրա՝ հուսալով, որ Փաշինյանը միակողմանի զիջումների կգնա Արցախի հարցում։ Ի դեպ, կոռուպցիայի մասին. Իջևանի քաղաքապետի պաշտոնակատար Հայկ Ղալումյանի դուստր Հայկուհու ճոխ հարսանիքի ժամանակ պաշտոնակատարի եղբայրը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը շքեղ նվեր է մատուցել երիտասարդներին. վերջին մոդելի ВМ

Խոսքն այն եղբայրների մասին է, որոնք մանկուց ընկերություն են արել Նիկոլի հետ, ուստի այսօր լիովին վայելում են իրենց վրա հանկարծ թափված արտոնությունները։ Նիկոլի աներձագի (կնոջ եղբոր)՝ Հրաչյա Հակոբյանի նոր առանձնատան և վարչապետի մերձավոր շրջապատի մարդկանց շարժական ու անշարժ այլ թանկարժեք գույքի մասին մեր ընթերցողներին արդեն տեղեկացրել ենք, ուստի չենք կրկնի։

Քաղաքական աշնան խաղաքարը

Բնավ պատահական չէ, որ վկայակոչեցինք գյումրեցի երիտասարդի նախաձեռնությունը. այստեղ կարևոր է ոչ թե արդյունքը, այլ հասարակական մարտահրավերների համարժեք զգացումը։ Ժխտման փուլն արդեն անցնում է, բոլոր խոսքերն ասված են, բոլոր գնահատականները՝ հնչեցված, հասարակության մտածող զանգվածը գիտակցում է այն վտանգները, որոնցով սպառնում է Փաշինյանի և սորոսական նոմենկլատուրայի հետագա իշխանավարումը, իշխանափոխության քաղաքական պահանջ կա «ներքևից»։

«Ներքեվներն» այլեվս անկարող են քաղցած գոյություն քարշ տալ, համավարակը, ինչպես հայտնի է, զրկել է նրանց թե՛ երկրում, թե՛ նրա սահմաններից դուրս վաստակելու հնարավորությունից։ «Վերևները» դեռևս ձևացնում են, թե ընդունակ են կառավարել պետությունը, սակայն նրանց այլևս չեն հավատում։ Մեծ խաբեության ժամանակաշրջանը մոտենում է տրամաբանական ավարտին։ Ժխտման փուլին, որպես կանոն, հաջորդում է ակտիվ գործողությունների փուլը:

Իշխանության քաղաքականությունից դժգոհների թիվն աճում է օրըստօրե, մարդիկ տեսախցիկների առաջ ասում են, որ հիասթափված են կառավարության գործողություններից։ Փաշինյանը հենվում է «Իմ քայլը» խմբակցության, իր աշխատակազմի անդամների և պատժիչ մարմինների վրա, ժողովրդի աջակցությունը պահպանվում է միայն փողոցային առասպելների մակարդակով։ Անցած ամռանը Նիկոլը ցույց տվեց, որ իր հրաժարականի պահանջով ցանկացած զանգվածային գործողություններ դաժանորեն ճնշվելու են ոստիկանության ուժերի կողմից, բայց դա չի նշանակում, թե ժողովուրդը ձեռքերը ծալած կնստի։

Ակցիաներն ընդդեմ Ամուլսարի հանքավայրի շահագործման, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման, հարյուրավոր դիմորդների ծանակման, որոնց զրկեցին բուհերում ուսումը շարունակելու հնարավորությունից՝ բարձր միավորների առկայությամբ հանդերձ, ընդդեմ մարզպետների և իշխանության այլ ներկայացուցիչների, այս աշնանը կվերաճեն Փաշինյանի հրաժարականի միասնական պահանջի:

Անիմաստ է բողոքել իշխանության առանձին ներկայացուցիչների դեմ, մանավանդ այդ պահանջների նկատմամբ իշխող վերնախավի բացարձակ անտարբերության խորապատկերին։ Եկել է վարչապետի ու կառավարության հրաժարականի պահանջով համախմբված ելույթների ժամանակը։ Բողոքի այլ դրսևորումներն իմաստազուրկ են։ Սա է քաղաքական աշնան հիմնական խաղաքարը։

Իշխանության (իմա՝ վարչապետի) հասցեին հնչող մեղադրանքների քանակն այնքան մեծ է, որ արդեն փոխարկվել է որակի։ Նոր չարաշահումները, կիսագրագետ որոշումները, սուտն ու շահարկումներն արդեն ոչինչ չեն ավելացնի իշխանության նկարագրին. բոլորին ամեն ինչ պարզ է, իսկ առջևում ուրվագծվում է քաղցած ձմեռը

2020 թվականի 6 ամիսների ընթացքում ՀՆԱ-ի գծով գրանցվել է 5,7% անկում։ Անցած տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել էր 7,1% աճ։ Այդ աճը պայմանավորված էր դեռևս նախկին կառավարության օրոք մեկնարկած գործընթացների իներցիայով։ Այսօր այդ իներցիան արդեն չի գործում, իսկ դա նշանակում է, որ բանը կարող է հասնել բյուջետայինների աշխատավարձերի, կենսաթոշակների և սոցիալական նպաստների յուրաժամանակ վճարման հետ կապված խնդիրների…

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • В ПОИСКАХ ИСКРЫ, или "СДАЧА ВОСКЕПАРА ОЗНАЧАЕТ СДАЧУ АРМЕНИИ"
      2024-03-27 09:54

      Шумиха вокруг несуществующего проекта новой Конституции уступила место дискуссии вокруг переноса всех вузов на территорию Академгородка. После того, как азербайджанские оккупанты своими GPS выселили жителей Шурнуха из 13 домов с хозяйственными пристройками и приусадебными участками, правительство Пашиняна обещало построить для них новые дома. Уже 4 года строят, однако ни одного не достроили!

    • ГДЕ ПИШУТ СЦЕНАРИЙ НОВОЙ ВОЙНЫ?
      2024-03-25 09:31

      В Тавуш прибывают добровольческие отряды, на днях о намерении отправиться в марз объявил командир отряда "Лчап" Левон Геворгян. Статья Конституции 205 (пункт 1) говорит о том, что "изменения территории Республики Армения решаются посредством референдума". Бывший судья КС Альвина Гюлумян по этому поводу заявила: "Сдача территорий в обход референдума антиконституционна, но проблема в том, что этот человек не считает деревни нашими". По ее словам, обращение в КС по данному вопросу в текущий момент лишено смысла, а апелляция в международные инстанции возможна только со стороны властей, увы, правящая верхушка вслед за Пашиняном считает, что 4 приграничные деревни Тавушского марза не наши. Мнение Пашиняна расходится с мнением народа, но марионетка Баку и Анкары давно перестала считаться с большинством!

    • 31 МАРТА 6 ЛЕТ СПУСТЯ…
      2024-03-22 10:07

      31 марта 2018 г. Пашинян с немногочисленной кучкой соратников вышел из Гюмри и направился в сторону Еревана. По дороге к ним на время присоединился лидер ОНС Паруйр Айрикян, который на днях в эфире телеканала "Центр" резко критиковал Пашиняна, забыв о том, как лично поддержал его первые шаги на стезе свержения законной власти. По ходу шествия к компании привязалась дворняжка, которой дали кличку Чало.

    • РАНЬШЕ МНОГОВЕКТОРНАЯ ВНЕШНЯЯ ПОЛИТИКА РА ИСХОДИЛА ИЗ ПРИНЦИПА ВЗАИМОДОПОЛНЯЕМОСТИ
      2024-03-21 09:23

      Кроме конфронтации с РФ, ничего "беспрецедентного" в отношениях Армении с ЕС и НАТО нет! "Уникальное", "историческое" предложение ЕС, "открытые двери Евросоюза" и прочие "беспрецедентные" (любимое слово Пашиняна) явления текущей политики способны произвести впечатление только на самые неискушенные слои армянского общества. На самом деле, нет ничего "беспрецедентного" в том, что западная коалиция использует нашу страну в качестве орудия против РФ. Прецедент известен на примере Грузии и Украины. Разговоры о том, что РА может подать заявку на статус кандидата в члены ЕС, повторяют те, что были в 2017 г. при Серже Саргсяне. Разница в том, что тогда интеграция протекала не на фоне военного противостояния на Украине, а главное – по принципу многовекторной внешней политики взаимодополняемости.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
      2022-05-02 19:27

      Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

    • ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
      2022-03-31 17:36

      Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

    • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
      2022-03-16 18:14

      Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:

    • ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է «ՓԱԿԵԼ» ԵՐԿՈՒՍԻՆ
      2022-02-22 21:00

      Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։