«Հրապարակ». ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿԸ» ԿՐԿԻՆ ԱԿՏՈՒԱԼ Է ԴԱՐՁԵԼ
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեժ աշնանն ընդառաջ, Նիկոլ Փաշինյանի «սև ցուցակը» կրկին ակտուալ է դարձել։ Վերստին նայում են պատգամավորների «դոսյեները»։ Ընդդիմության ակտիվանալու շեմին թիմի անհնազանդներին հնազանդեցնելու գործընթաց է սկսվել։
Մեզ ասացին, որ Արսեն Ջուլֆալակյանը ցուցակից առաջին թռցրած «գլուխն» է։ «Փաշինյանի վրա մի ուրիշ կարգի ազդում էին Արսենի համարձակությունն ու ամբիցիաները, նրա հրապարակային քննադատությունները», - ասաց մեր աղբյուրը՝ վստահեցնելով, որ «մանդատը դրել է Փաշինյանի հետ զրույցից և ընդհարումից հետո»։
Առաջիկայում էլ Հակակոռուպցիոն հանձնաժողովը վարույթ կհարուցի պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ. նրա հայտարարագրում փաստական անճշտությունները ստուգել են, և ՊԵԿ-ին հարցում է արվել նշված «ձեռնարկատիրական գործունեության արդյունքում» ստացված եկամտի վերաբերյալ, ու պարզվել է, որ դրան համարժեք հարկ չի վճարվել»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-17 13:14
Просмотр спутниковых снимков выявил, что азербайджанская сторона сравняла с землей церковь Сурб Амбарцум (Святого Вознесения) в городе Бердзоре. До разрушения она была полностью покрыта настилом.
-
2024-05-17 13:12
16 мая состоялось заседание инициативной группы партии «Гражданский договор», которое вел председатель правления, премьер-министр Армении Никол Пашинян.
-
2024-05-17 13:10
Предпринимается попытка переложить ответственность на жителей села. Об этом Баграт Србазан заявил в беседе с журналистами, комментируя события, происходящие в Кираце.
-
2024-05-17 13:09
Полиция перешла к старым злобным методам, написал в Facebook адвокат Сергей Арутюнян.