Последние новости

Քաղաքականություն

ՄԱՅԻՍԻ 1-Ի ԵՎ ԱՌԱՋԻՆ ՓՈՐՁԻ ՄԱՍԻՆ…

2024-04-30 19:40
52

2018թ. մայիսի 1-ին՝ Աշխատավորների համերաշխության միջազգային օրը (մինչև 1889թ. նշվում էր որպես Ինտերնացիոնալի օր) Փաշինյանն առաջին անգամ առաջադրվեց վարչապետի պաշտոնում անայլընտրանքային հիմունքներով: 45 «կողմ», 55 «դեմ» ձայներով ընտրությունները տապալվեցին: Փաշինյանը պատրաստ չէր նման արդյունքի՝ կարծելով, թե ՀՀԿ խմբակցության պատգամավորներն այնքան են վախեցած դագաղներով ու սգո ծաղկեպսակներով փողոցային կայթպարերից, որ հեշտությամբ զիջումների կգնան։ Ցանկանալով սրել իրավիճակը՝ նա խորհրդարանի ամբիոնից արտաբերեց այսպիսի խոսքեր. «Հանրապետական կուսակցությունը, ՀՀԿ խմբակցությունն իրեն ոչնչացրեց անշրջելիորեն, սեփական ժողովրդին պատերազմ հայտարարող ուժը չի կարող գոյություն ունենալ»։ Հարց. ի՞նչ պատերազմի մասին էր խոսքը, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական էր տվել՝ առանց գեթ մեկ կաթիլ արյուն հեղելու: Փաշինյանին հակադարձեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը։ Նա ասաց, որ կատարվող ամենը արտաքին ուժերի կողմից ուղղորդվող վատ սցենարի սկիզբն է։ Նրան անուշադիր էին լսում…