Последние новости

Քաղաքականություն

ՌԵԺԻՄԻ ՎԵՐՆԱԽԱՎԸ ԴԵՍՈՒԴԵՆ Է ԸՆԿՆՈՒՄ ՀՈԳԵՎԱՐՔԻ ՄԵՋ, ՈՂՋ ՀՈՒՅՍԸ ՀԱՆՑԱԽՄԲԵՐԻ ՎՐԱ Է

2024-04-26 09:42
380

44-օրյա պատերազմի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ 7 մլն դրամ գրավի և տնային կալանքի սանկցիա տված դատավոր Ժորա Չիչոյանը ժամանակին կալանքի սանկցիա է տվել զոհված հերոսի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի նկատմամբ։ Ռեժիմը, հիշեցնեմ, նրան մեղադրել էր Փաշինյանի որդուն՝ Աշոտին առևանգելու փորձի մեջ։ Չիչոյանը դատավոր է դարձել 2022 թվականի սեպտեմբերի 22-ին, իսկ մինչ այդ դատախազ էր։ Նրա անունը հայտնի դարձավ, երբ ՀՀ նախագահը Չիչոյանի նշանակման վերաբերյալ առարկություններ ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդին, սակայն ԲԴԽ-ում անտեսեցին նախագահի դիրքորոշումը: Բանն այն է, որ Ժորայի համար միջնորդել էին հայրը՝ Շիրակի դատախազ Արմեն Չիչոյանը, և հորեղբայրը՝ ԲԴԽ դատավոր Սերգեյ Չիչոյանը։

  • ՏԱՎՈՒՇՈՒՄ և ԱՐԱՐԱՏՈՒՄ ԱՆԿԼԱՎՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԿԱԹՎԱԾԱՀԱՐ Է ԱՆԵԼՈՒ ՀՀ-Ն

    2024-04-25 12:13
    234

    Հայաստանի իշխանությունն առաջին փուլով խոստացած տարածքային զիջումները չավարտած Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին` միջանցք, սահմանադրական փոփոխություններ և չսպառազինվելու որոշում: Այս մասին գրում է ԱԺ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

  • ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ-109. ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՝ ՓԱՍՏԻ ՎԵՐՍՏՈՒԳՄԱՆ ՏԵՍՔՈՎ

    2024-04-25 11:28
    267

    «Հայ ժողովրդին պետք է ոչնչացնել գլխովին... Հիմա պատերազմ է ընթանում, այսպիսի մեկ այլ առիթ այլևս չի լինի»,- բառացի արտաբերվել է 1915 թ. երիտթուրքական պետության բարձրաստիճան պաշտոնյաների գաղտնի նիստում: 109-րդ տարելիցին նախորդում են Արևմտյան Հայաստանում Ցեղասպանության փաստը կասկածի տակ առնելու իշխող վերնաշերտի փորձերը, մասնագետները վստահ են, որ նախաձեռնությունը բխում է Անկարայից, իսկ դա նշանակում է, որ Ցեղասպանությունը շարունակվում է փաստի վերստուգման և մոռացության փորձի տեսքով: 109-րդ տարելիցի մոտենալուն զուգընթաց՝ ակնհայտ է դառնում, որ Փաշինյանի ռեժիմը ցեղասպան պետություններին իր կողմմակցությամբ մասնակցում է հայ ժողովրդի դեմ հիբրիդային պատերազմին:

  • ԱՅՍՕՐ ԱՌԱՎՈՏԻՑ ՉԻ ԴԱԴԱՐՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՀՈՍՔԸ ԴԵՊԻ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԻԴ ԲԱՐՁՈՒՆՔ (ՈՒՂԻՂ)

    2024-04-24 11:14
    257

    Այսօր առավոտից չի դադարում մարդկանց հոսքը դեպի Ծիծեռնակաբերիդ բարձունք՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

  • ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՍԱԿԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԷ, Ո՛Չ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՆԵՐՈՒՄ, Ո՛Չ ԷԼ ԱՌԱՎԵԼ ևՍ ՀՀ-Ի ՆԵՐՍՈՒՄ. Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ

    2024-04-24 10:42
    199

    ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:

  • ՈՐՏԵՂ ՓՆՏՐԵԼ «ՄՈՍԿՎԱՅԻ ՁԵՌՔԸ»…

    2024-04-24 10:08
    278

    Պաշտպանության նախկին նախարար, գեներալ Արշակ Կարապետյանի գլխավորությամբ նոր քաղաքական ուժի (սկզբում շարժման, հետո կուսակցության) ստեղծումն այնպիսի տևական հիստերիա առաջացրեց իշխանական քարոզչամեքենայի մոտ, որ ամենևին զարմանալի չէ, որ նա չեկավ սեփական կուսակցության համագումարին, այլ տեսակապով ողջունեց դրա մասնակիցներին։ Գիտակցելով, որ նախկին նախարարի կերպարն ինքնին սարսափազդու չէ (նրան են վերագրել գլխավոր դերը, այսպես կոչված՝ ՌԴ 5-րդ շարասյան մեջ), Կարապետյանին մոտեցրին Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ, գեներալ Միհրան Պողոսյանի («Քեթրինի Միհրան») կերպարին, որը վաղուց արդեն հետախուզվում է և գտնվում փախուստի մեջ։

  • ՆՐԲԱԳԾԵՐ՝ ՄԱՆԿՈՒՐՏԻ ԴԻՄԱՆԿԱՐԻՆ

    2024-04-24 10:06
    287

    Նիկոլ Փաշինյանը հարցազրույց տվեց անգլիացի լրագրողներին: Անգլիացի գործընկերների պրոֆեսիոնալ հարցերի շնորհիվ մի քանի նոր նրբագծեր ավելացան մանկուրտի արդեն հայտնի դիմանկարին։

  • ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՎԱՆԴԱԿԱՆ ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹԸ (ՈՒՂԻՂ)

    2024-04-23 19:50
    195

    Երեւանի Հանրապետության հրապարակից մեկնարկել է Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների կազմակերպած ավանդական Ջահերով երթը։

  • ԱՅՍ ԱՐՇԱՎԸ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄ ՉԷ, ԱՅԼ՝ ՄԵՐ ԲՈԼՈՐԻ. Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

    2024-04-23 12:48
    128

    Մի պահ պետք է գալու 100-200-300 հազար սովորական մարդկանցով դուրս գալ փողոց ու ասել, որ սա մեր եկեղեցին է։ Երկու օր է` նորմալ մարդիկ իրար ասում են. «Էս ի՞նչ հարձակում են սկսել եկեղեցու դեմ, Բագրատ Սրբազանի դեմ, մյուսների դեմ»։ Հարցադրումը ինքնին սխալ է։