Последние новости

Մենք եվ աշխարհը

FREEDOM HOUSE․ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԸ ՆՎԱԶԵԼ Է

2024-04-12 13:26
349

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր Nations in Transit 2024 («Ազգերը տարանցման մեջ 2024») տարեկան զեկույցը, որում Հայաստանում ժողովրդավարական կառավարման ազգային վարկանիշի անկում է նշել։

  • Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ՈՐՈՇ ՀԱՅ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽՈՍՈՒՅԹՆԵՐ ԵՆ ՏԱՐԱԾՈՒՄ

    2024-04-12 09:07
    273

    Որոշ հայ պատմաբաններ տարածում են թուրքական խոսույթներ` առաջ մղելով Անկարայի հետ հաշտեցման հանձնաժողովի գաղափարը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։

  • Տիմոֆեյ ԵՐՄԱԿՈՎ․ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՅԼԱՍԵՐՎԱԾ ՄՏՔՈՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՐՑՈՒՄ Է ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ

    2024-04-11 12:17
    364

    Alpha News-ի ուղիղ եթերում ռազմական թղթակից Տիմոֆեյ Երմակովն ընդգծել է, որ Փաշինյանը գիտակցաբար սպանել է ավելի քան 6000 հայ տղաների, քանի որ կար փոքր և միտումնավոր պարտված պատերազմի ծրագիր։

  • Ալեքսանդր ԿՌԻԼՈՎ․ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒՆԻ ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԼՈԲԱԼ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՊԱՅՔԱՐԻ ԴԱՇՏ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

    2024-04-11 10:36
    238

    Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Կովկասի սեկտորի գլխավոր գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, Կովկասագետների գիտական ընկերության նախագահ, քաղաքագետ Անդրեյ Կռիլովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոր կշտամբանքները ՀԱՊԿ-ի հասցեին։

  • Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁՆՈՒՄ Է ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

    2024-04-10 15:55
    350

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նպատակը մեկն է` զրկել ժողովրդին պատմական հիմքերից, հիշողությունից ու դարձնել անարժեք զանգված։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Փաշինյանի այսօրվա հայտարարություններին։

  • ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄ, ՈՉ ԱՎԵԼԻՆ

    2024-04-10 08:45
    246

    «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը վաղուց է ուսումնասիրում հայկական զինված ուժերի առաջնագծի վիճակը, ուստի օրերս վստահ հայտարարեց, որ անվտանգության ուժգնացման թեմայով իշխանությունների բոլոր հավաստիացումները ժողովրդին հանգստացնելու նպատակ են հետապնդում։ «Վերջին 4 տարիներին իրադարձություններն այնքան սրընթաց են զարգացել, որ միշտ չէ հնարավորություն եղել օպերատիվ կերպով հետևել ՀՀ տարածք ադրբեջանական զինուժի մխրճման հետևանքներին»,- ընդգծեց նա:

  • ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՆՉԻ՞Ն Է ՊԵՏՔ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ EUMA-ԻՆ, ԵԹԵ ՆԱ ԱՐԱԲԱՏ-ՕՄԵԳԱ ՈՒՆԻ

    2024-04-09 09:47
    349

    Մի քանի օր առաջ Հայաստանի խորհրդարանում բարձրացվեց Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության (EUMA) կազմում Թուրքիայի ընդգրկման հնարավորության թեման: Հարցն ամենևին էլ հռետորական չէ, քանի որ դրա համար, ինչպես պարզվում է, անհրաժեշտ է երեք պայման. Հայաստանի համաձայնությունը, Թուրքիայի համաձայնությունը և ԵՄ որոշումը։ Այս պայմաններից ոչ մեկը ՀՀ գործող իշխանությունների օրոք անհնարին չի թվում. հակառակը, դրանք բոլորը բավական հեշտ իրագործելի են։

  • ՄԵՐՁԵՑՈՒՄ ԽՈՍՏՄԱՆ ՏԱՐԱԾԱՉԱՓՈՎ

    2024-04-09 09:41
    439

    Եվրամիությունը 4 տարվա ընթացքում Հայաստանին կտրամադրի 270 մլն եվրո նոր դրամաշնորհ, որը կօգնի, մասնավորապես, փոքր և միջին ձեռնարկություններին զարգանալ և դուրս գալ նոր շուկաներ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ եռակողմ հանդիպումից առաջ, հաղորդում է ԱՌԿԱ-ն։ «Եվրոպական Միությունը Հայաստանին ավելի մոտ լինելու խոստում է տվել և այսօր կատարում է այդ խոստումը»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ Հայաստանի հետ ԵՄ համագործակցության տեսլականը ներկայացվել է 2023 թվականի հոկտեմբերին։ «ԵՄ-ն նախատեսում է ներդրումներ կատարել Սևծովյան էլեկտրական մալուխի նախագծում, դեպի Եվրոպա մաքուր էներգիայի արտահանման, էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներում և միջոցներ մշակել առևտրի տարբերականացման համար»,- նշել է Ֆոն լեր Լյայենը:

  • ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է 2024 Թ. ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ

    2024-04-08 11:38
    415

    Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ իր բարեգործական և մարդասիրական գործունեության համար: Նրա թեկնածությունն առաջադրել են մի շարք հեղինակավոր անձինք, որոնցից թվում նաև Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր կա:

  • ՄԵԾ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԱՂՄՈՒԿ, ՄԻ ՊՍՏԻԿ ՊՐՅԱՆԻԿ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԳՐԵՍԻՎՈՒԹՅՈՒՆ

    2024-04-06 11:14
    576

    Եթե ՀՀ–ԵՄ–ԱՄՆ այս գագաթնաժողովն անցկացվեր այլ ժամանակաշրջանում, այլ աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ հայ–ռուսական հարաբերությունները չէին վատթարացել, նույնիսկ դրական իրադարձություն կարելի էր համարել, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։