Последние новости

прямой текст

2024-04-29 14:24

ԲԱՔՈՒՆ ՍԿԶԲՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՆԱԿԵՑՆԵԼ 300 ՀԱԶԱՐ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ. նախկին օմբուդսմեն

Առաջին փուլում, պաշտոնական Բաքվի հայտարարություններով, Ադրբեջանը ծրագրում է Հայաստանում բնակեցնել մոտ 300 հազար ադրբեջանցիների, միջազգային առաքելության հովանու ներքո անվտանգության համակարգի առկայության  դեպքում, որին կվստահի այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» համայնքը։ Այս մասին ապրիլի 29-ի քննարկման ժամանակ ասել է ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը։