«Եկեք կանգնենք միասին Արցախի կողքին». Գլենդելի նախկին քաղաքապետը դիմում է ժողովրդին
Ես ուզում եմ բոլորից մի լավություն խնդրել. եթե մեր բարեկամությունը երբևէ ինչ-որ բան է նշանակել, կամ ես կարողացել եմ ինչ-որ բանով օգնել ձեզ, ապա խնդրում եմ մի պահ մտածեք նաև Արցախի անմեղ ժողովրդի մասին, որը գտնվում է սովի և ոչնչացման եզրին: Գրեք կամ զանգահարեք ձեր Կոնգրեսի ներկայացուցիչներին: Արտահայտվեք։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է Գլենդելի նախկին հայ քաղաքապետ Արտաշես Քասախյանը։