Последние новости

только текст

2024-03-26 17:57

ՀՀ-ՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅՆՈՐԵՆ ՃԱՆԱՉԵԼԻ 28 ԲՈՒՀ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉՃՇՏՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՏԱՐԱԾՈՒՄ

2024 թվականի մարտի 18-ի դրությամբ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) կողմից հավատարմագրված է 28 բուհ, այդ թվում՝ բոլոր պետական բուհերը և 7 ոչ պետական բուհ: ՈԱԱԿ հավատարմագրման արդյունքները ճանաչվում են Բարձրագույն կրթության եվրոպական տարածքում և համարժեք են ճանաչված Եվրոպական հավատարմագրման այլ կառույցների արդյունքներին: Այս մասին News.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն, ֆիզ․ մաթ․ գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Թոփչյանը: