«Կուզեի սա դիտարկենք ոչ թե որպես առանձին երևույթ, այլ այս չորս տարում տեղի ունեցածի տրամաբանական շարունակություն։ Ցավոք, սա վերջինը չէ։ Երբ հասարակությանը բաժանում ես շերտերի և փոխադարձ ատելություն սերմանում, մեկն ատում է մյուսին, «կրակը» վառ է պահվում, և մի օր խոսքի ատելությունը վերածվում է հրազենով գնդակահարության»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով օրերս Ապարանում տեղի ունեցած միջադեպին՝ հայտարարեց ՀՀ ԱԺ նախկին նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանը։