Последние новости

ԱՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ՆՈՐ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ` ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՎ ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐՈՎ

Ամերիաբանկը շարունակում է ընդլայնել իր մասնաճյուղային ցանցը` ավելի մոտ լինելու իր հաճախորդներին հենց իրենց համայնքներում: Այս անգամ Բանկի նոր մասնաճյուղն իր դռներն է բացել Երևանի Ավան վարչական շրջանում: «Ավան»-ն Ամերիաբանկի թվով 25-րդ մասնաճյուղն է:

Ամերիաբանկի մասնաճյուղային ցանցի և կոնտակտային կենտրոնի ղեկավար Անդրանիկ Խաչատրյանի խոսքով, թեև առցանց ծառայությունները հաճախորդներին հնարավորություն են ընձեռում իրականացնել գրեթե ցանկացած տիպի գործարք, մասնաճյուղային ցանցը ևս շարունակում է ընդլայնվել:

«Ավան վարչական շրջանում մասնաճյուղը բացելիս առաջնորդվել ենք մեր հաճախորդների ցանկությամբ: Մի քանի օր է, ինչ մասնաճյուղն աշխատում է, սակայն արդեն նկատում ենք մեծ ակտիվություն»,- նշեց Անդրանիկ Խաչատրյանը:

Բացման առթիվ կանաչ ու հյուրընկալ «Ավան» մասնաճյուղում գործում են հատուկ առաջարկներ` նախատեսված թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական բոլոր այն անձանց համար, որոնք կդառնան բանկի հաճախորդ` բացելով հաշիվ մինչև 31.05.2023թ.-ը ներառյալ:

Հատուկ առաջարկներ ֆիզիկական անձանց համար`

Մեկ Visa Gold կամ MasterCard Gold վճարային քարտի տրամադրում՝ առանց առաջին տարվա սպասարկման վճարի

MyAmeria բջջային հավելվածի անվճար տրամադրում

Հաշվի բացում ծառայությունների փաթեթով (ՀՀ դրամով և մեկ արտարժույթով հաշիվ, MyAmeria բջջային հավելված), մեկ VISA Classic կամ MasterCard Standard վճարային քարտի տրամադրում` առանց տարեկան սպասարկման վճարի

Հատուկ առաջարկներ իրավաբանական անձանց համար`

Ինտերնետ Բանկինգ ծառայության տրամադրում` մեկ տարի անվճար սպասարկմամբ

Ընկերության 2 ղեկավարի / իրական շահառուին մեկական դեբետային կամ կրեդիտային վճարային քարտի տրամադրում (բացառությամբ՝ Platinum, Signature կամ Infinite տեսակի քարտերի)` առանց մեկ տարվա տարեկան սպասարկման վճարի

Visa Business կամ MasterCard Business քարտի տրամադրում` առանց մեկ տարվա սպասարկման վճարի

Տեխնիկապես հագեցած, հարմարավետ սրահով ու բարեհամբույր աշխատակազմով «Ավան» մասնաճյուղն իր հաճախորդներին սպասում է Խուդյակովի 175/1 հասցեում` երկուշաբթիից ուրբաթ, ժամը` 9:30 - 17:00:

«Ամերիաբանկ» ՓԲԸ

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն առաջատար ֆինանսական - տեխնոլոգիական հաստատություն է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ամերիան ներկայանում է նորարար ու թվային միջավայրով` էկոհամակարգով, որը մեկտեղում է ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայությունները և հնարավորություն ընձեռում բոլոր հիմնական ուղղություններով ստանալ հարմարավետ և հնարավորինս արագ ֆինանսավորում: Հաշվի բացումից մինչև քարտի տրամադրման և ֆինանսավորման համար դիմելու ամբողջ ուղին այժմ հնարավոր է անցնել էկոհամարգի առցանց միջավայրում:

Ամերիաբանկն առաջնորդվում է հաճախորդամետ և բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությամբ՝ թվային, ժամանակակից ու անվտանգ միջավայրում ապահովելով սպասարկման բարձր որակ:

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ОПРЕДЕЛЯЕТСЯ МАСШТАБ НАНЕСЕННОГО УЩЕРБА И ПРОВОДЯТСЯ ВОССТАНОВИТЕЛЬНЫЕ РАБОТЫ
      2024-05-29 16:28

      В результате природной стихии 25-26 мая железнодорожные пути в Лорийской области были повреждены в 8 местах общей протяженностью до 2-х километров. Кроме того, подтоплены 4 электрические подстанции и оборудование электрической централизации на станциях, повреждены 3 инженерных сооружения, а также линии электропередач различного напряжения.

    • Карен ВРТАНЕСЯН: ПОЧЕМУ НЕ ПРЕДУПРЕДИЛИ О ВОЗМОЖНОМ НАВОДНЕНИИ И НЕ ЭВАКУИРОВАЛИ ЛЮДЕЙ?
      2024-05-26 20:05

      «Данная сводка-таблица взята с сайта Государственного центра гидрометеорологии и мониторинга. Эти данные были известны госорганам вчера днем не позднее 14.11 (на странице Центра они были опубликованы именно в это время», - написал на своей странице в Фейсбук военный эксперт Карен Вртанесян.

    • ЮКЖД ВЕДЕТ ВОССТАНОВИТЕЛЬНЫЕ РАБОТЫ НА ПОВРЕЖДЕННЫХ ИЗ-ЗА НЕПОГОДЫ УЧАСТКАХ НА СЕВЕРЕ АРМЕНИИ
      2024-05-26 19:10

      В связи с неблагоприятными погодными условиями и повреждениями железнодорожных путей на севере Армении с 26.05.2024г. отменяются международные поезда по направлениям Ереван-Тбилиси-Ереван.

    • ЕЩЕ РАЗ О НЕАДЕКВАТНЫХ ИНТЕРПРЕТАЦИЯХ АЛМА-АТИНСКОЙ ДЕКЛАРАЦИИ
      2024-05-25 19:29

      В последние годы премьер-министр Армении Никол Пашинян постоянно обращается к Алма-Атинской декларации 1991 года, утверждая, что подписавшие данную Декларацию новые независимые государства признают свою территориальную целостность в рамках бывших административных границ союзных республик СССР, которые становятся государственными границами. О признании Декларации в качестве правовой основы определения границ между Азербайджаном и Арменией заявляют и руководители некоторых стран, вовлеченных в армяно-азербайджанский переговорный процесс. А также господин Шарль Мишель, начиная со встречи 06.10.2022 в Праге, в которой участвовали также Эмманюэль Макрон, Никол Пашинян и Ильхам Алиев. При этом содержание и текст документа грубо искажаются.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ