Последние новости

ՍԱԹԻ ՍՊԻՎԱԿՈՎԱՆ ԵՎ ՄՈՍԿՎԱՅԻ «ԱԶԳԵՐԻ ԹԱՏՐՈՆԸ» ՇՈՒՏՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հայաստանում մոսկովյան առաջատար «Ազգերի թատրոնի» անդրանիկ հյուրախաղերը կդառնան Կանանց միամսյակի գեղեցիկ ամփոփում: Թատրոնը երևանյան հանդիսատեսին կներկայացնի «Դեղձանիկը»: Օպերային դիվա Մարիա Կալլասի դերում հանդես կգա հաղորդավարուհի, հանրահայտ ջութակահար Զարեհ Սահակյանցի դուստրն ու աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի կինը՝ Սաթի Սպիվակովան:

Հյուրախաղերի համակազմակերպիչն ու գործընկերը GeoProMining Gold ընկերությունն է, որն «Ազգերի թատրոն»-ի հետ ծրագրել է միջոցառումների շարք՝ հյուրախաղերը վերածելով շատ ավելին, քան պարզապես մշակութային մեծ իրադարձության:

В роли величайшей оперной дивы Марии Каллас - Сати Спивакова«Ազգերի թատրոնի» հետ մեր այս նախագիծն ունի ավելի լայն նշանակություն: Այն ուղեկցվում է զուգահեռ միջոցառումներով, որոնք կրում են սոցիալական և մարդասիրական ուղերձ և Սփյուռքում ապրող հայտնի ու հաջողակ հայերի ուշադրությունը, ջանքերն ու ռեսուրսները դեպի Հայաստան ուղղելու գաղափար, ինչը կարծում եմ շատ կարևոր է հատկապես այսօր», - նշում է GPM Gold ընկերության արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Ռուզաննա Գրիգորյանը:

Ապրիլի 3-ին իր հարազատ Երևան այցի ընթացքում Սաթի Սպիվակովան կլինի Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում, որի մշտական դոնորներից է GPM Gold-ը:

«Կենտրոնի ֆոնդում մեզ արդեն անհամբեր սպասում են: Մեր հյուրը ցանկանում է խոսել ֆոնդի ղեկավարության հետ, քաջալերել ծնողներին և ամենակարևորը՝ կազմակերպել տոն երեխաների համար: Մենք կգնանք այնտեղ Սաթի Սպիվակովայի բազում անակնկալներով», - հայտնում է Ռուզաննա Գրիգորյանը:

Ապրիլի 7-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կկայանա Սաթի Սպիվակովայի հանդիպումը Հայաստանի արվեստի գործիչների հետ: (Հանդիպումը կվարի լրագրող Ալեքսանդրա Լիվերգանտը, այն կուղեկցվի հայտնի ջազ երաժիշտ Գարի Քյոսայանի ու նրա բենդի ելույթով): «Իրական Դասական Սաթի Սպիվակովայի հետ»՝ Public talk-ը կկենտրոնանա մշակույթի ու մշակութային դիվանագիտության վրա՝ որպես միջազգային հաղորդակցության միջոցի, որը միավորում է ոչ միայն առանձին անհատներին, այլև միազգային հարաբերությունները:

В роли величайшей оперной дивы Марии Каллас - Сати Спивакова

«Գաֆէսճեան թանգարանի ընտրությունը պատահական չէր: Այստեղ կա խորը իմաստ: Ջերարդ Գաֆէսճեանն այն բերարարներից էր, որը Հայաստանին թողեց հսկայական ժառանգություն: Սա փայլուն օրինակ է մյուսների համար: Այս հյուրախաղերի ուղերձը միայն մշակութային ու սոցիալական չէ: Սա արվում է նաև Հայաստանի նկատմամբ հնարավորին չափ մեծ թվով հայտնի սփյուռքահայերի ուշադրությունը գրավելու համար: Մեզ համար կարևոր է, որ այսօր, երբ Հայաստանը մեծ ուշադրության ու աջակցության կարիք ունի, սփյուռքի հաջողակ հայերի նշանակալի նախաձեռնությունները արձագանքեն հայրենիքում: Մենք պետք է հպարտանանք այդ մարդկանցով և ցույց տանք, որ Հայաստանի դռները մշտապես բաց են նրանց առաջ, որ մենք սպասում ենք նրանց ու պատրաստ ենք աջակցել մեր երկրի բարօրությանը միտված նրանց բոլոր նախաձեռնություններին ու ծրագրերին: Նրանք պետք է զգան, որ դա մեզ պետք է ոչ թե ինչ-որ մարկետինգային կամ կոմերցիոն նպատակաների, այլ մեծ, լավ գործ անելու և մեզնից հետո պատմություն թողնելու համար», - բացատրում է Ռուզաննա Գրիգորյանը:

Ապրիլի 5-6-ին Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի կունենա Մոսկվայի «Ազգերի թատրոնի» «Դեղձանիկը» ներկայացումը: Օպերային դիվա Մարիա Կալլասի դերում՝ Սաթի Սպիվակովա:

 

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ВЕСЕННИЕ ВСТРЕЧИ
      2024-05-01 10:36

      Погода продолжает преподносить нам сюрпризы. Прошедшая зима получилась удивительно мягкой. Весна рванулась с места в карьер, взметнув вверх столбики термометров. Апрель вообще побил все рекорды. Может, хочет поменяться местами с маем? Деревья раньше оделись в зеленый наряд. Даже в моем, самом северном 9-м Норкском массиве Еревана. Ну а приходу тепла больше всех рады птицы.

    • 28 АПРЕЛЯ - ДЕНЬ ОХРАНЫ ТРУДА - ОТМЕТИЛИ В ЮКЖД
      2024-04-30 14:36

      В компании "Южно-Кавказская железная дорога" сфера охраны труда и производственной безопасности является одной из центральных, в связи с чем 28 апреля - Всемирный день охраны труда - железнодорожники отметили рядом мероприятий.  

    • "ВРЕМЯ РАЗБРАСЫВАТЬ КАМНИ, И ВРЕМЯ СОБИРАТЬ КАМНИ..."
      2024-04-27 11:07

      В мае в Москве состоится презентация первых двух томов научно-исследовательского проекта нашего российского соотечественника Ашота ХАЧАТУРЯНЦА "История Армении", призванного через всесторонний анализ всей хроники национальной жизни и выявленных в ней закономерностей обозначить - с учетом актуальных политических и технологических тенденций - сценарии среднесрочных и отчасти долгосрочных армянских перспектив.

    • Армен АЙВАЗЯН: "ОСВОБОЖДЕНИЕ ОТ ПАШИНЯНОВСКОЙ ХУНТЫ НЕ ТЕРПИТ ПРОМЕДЛЕНИЯ!"
      2024-04-25 11:58

      "Нет турецко-азербайджанскому фашизму! – пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, историк Армен Айвазян.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ