Последние новости

ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ 3 ՄԼՐԴ ԴՐԱՄ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ 30 ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Ամերիաբանկը բիզնես ներկայացուցիչներին հնարավորություն է տալիս ծանոթանալու արևային էներգիայի օգտագործման առավելություններին, արևային էլեկտրականների առանձնահատկություններին, ֆինանսավորման արդյունավետ սխեմաներին: Բանկը Հայաստանում կարևորելով վերականգնվող էներգետիկայի զարգացման միտումները, հրավիրել էր արևային լիզինգի թեմայով կոնֆերանս` կորպորատիվ և պոտենցիալ հաճախորդների համար:

«Հիմա հիմնականում կենտրոնացած ենք արևային կայանների ֆինանսավորման վրա: Արդեն ունենք 3 մլրդ դրամի պորտֆել լիզինգով և վարկավորումներով: Աշխատում ենք հիմնականում բոլոր միջազգային կառույցների հետ, որոնց համար շատ կարևոր է վերականգնվող էներգիայի խթանումը: Կոնֆերանսով փորձում ենք ձևավորել հարթակ, որտեղ կհանդիպեն արևային էներգիայի սարքավորումներ մատակարարող ընկերությունները, ֆինանսավորող կազմակերպությունները, պոտենցիալ և առկա ներդրողները : Ունենք բազմաթիվ առաջարկներ, որոնցից մեկով ներդրողներին առաջարկվում է նաև 20 տոկոսի վերադարձ, որը շատ հրապուրիչ է»,-ասաց Ամերիաբանկի կորպորատիվ և ներդրումային բանկինգի գծով տնօրեն Գագիկ Սահակյանը:

Ֆինանսավորում ստանալու համար ներդրումային ծրագիրը պետք էարդյունավետ լինի: Սահակյանը նկատեց, որ դեռ երեք տարի առաջ արևային կայանների տեղադրումը բավականին թանկ արժեր, իսկ հիմա տեխնոլոգիաների զարգացման հետ դրանց գինն իջնում ու դառնում ավելի հրապուրիչ: Հայաստանում Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի (GEFF)-ի հետ ունեցած համագործակցության շրջանակում բանկն ընձեռում է հնարավորություն լիզինգի մայր գումարի 20 տոկոսի փոխանցում հաճախորդի հաշվին և ստացված միջոցների տնօրինում հաճախորդի հայեցողությամբ:

Հայաստանում GEFF-ի ծրագրի փոխտնօրեն Անդրո Բուտխուզին հատկապես կարևորեց 20-30 տոկոս վերադարձի հնարավորությունը: Նրա կարծիքով` դա այս ոլորտում ներդրումների համար նոր խթան է: Բուտխուզին նաև տեղեկացրեց, որ ներկայում ծրագիրն առաջարկում է միայն բիզնեսի համար, իսկ առաջիկայում նախատեսվում է այն ընդլայնել:

Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշեց, որ արևային էներգետիկայի ուղղության առավելություններով կիսվելու համար հրավիրել են ներկայացուցիչներ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկից, Համաշխարհային բանկի էներգետիկայի մասնագետների, GEFF-ից ներկայացուցիչների, արևային էներգետիկայի ոլորտում մատակարար կազմակերպությունների ներկայացուցիչների: «Արևային լիզինգի ծրագրի ներքով արդեն 30 կազմակերպությունների տրամադրվել է ֆինանսավորում: Ծրագիրը շարունակվում է»,-նշեց նա:

Բանկի լիզինգային գործառնությունների բաժնի ղեկավար Զառա Բոստանջյանը նշեց, որ իրենց լուման են ուզում ունենալ շրջակա միջավայրի պաշտպանությանը և էներգախնայողության ապահովմանը: «Ամերիաբանկի լիզինգային բիզնեսը շատ ինտենսիվ զարգացում է ապրում և հիմնականում այն ուղղված է վերականգնվող էներգետիկայի սարքավորումների և էներգախնայող սարքավորումների ֆինանսավորմանը: Ուստի սրանով մեր լուման ենք ունենում կանաչ տնտեսության զարգացմանը»,-նշեց նա:

Ամերիաբանկի արևային լիզինգն ընձեռում է ֆինանսավորման հնարավորություն` առանց գրավի, համագործակցության լայն շրջանակ շուկայի լավագույն մատակարարների հետ, սերտ համագործակցություն միջազագային ֆոնդերի հետ: Բանկը մատուցում է նաև խորհրդատվական ծառայություն` նվազեցնելով գույքի ձեռք բերման հետ կապված ցանկացած ռիսկ:

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • В ХРАМЕ ГРОБА ГОСПОДНЯ В ИЕРУСАЛИМЕ СОШЕЛ БЛАГОДАТНЫЙ ОГОНЬ (Видео)
      2024-05-05 10:11

      В храме Гроба Господня в Иерусалиме сошел благодатный огонь.  

    • ЗАО «АРДШИНБАНК» ОБЪЯВИЛ О НОВЫХ ЛЬГОТНЫХ УСЛОВИЯХ РЕФИНАНСИРОВАНИЯ БИЗНЕС-КРЕДИТОВ
      2024-05-03 16:23

      Ардшинбанк ввел новый вид рефинансирования бизнес-кредитов на льготных условиях с возможностью дополнительного финансирования текущих расходов. Продукт предназначен для малых и средних предприятий - резидентов Республики Армения, которые имеют действующие кредиты в банках Армении и хотят облегчить свою кредитную нагрузку.

    • ВЕСЕННИЕ ВСТРЕЧИ
      2024-05-01 10:36

      Погода продолжает преподносить нам сюрпризы. Прошедшая зима получилась удивительно мягкой. Весна рванулась с места в карьер, взметнув вверх столбики термометров. Апрель вообще побил все рекорды. Может, хочет поменяться местами с маем? Деревья раньше оделись в зеленый наряд. Даже в моем, самом северном 9-м Норкском массиве Еревана. Ну а приходу тепла больше всех рады птицы.

    • 28 АПРЕЛЯ - ДЕНЬ ОХРАНЫ ТРУДА - ОТМЕТИЛИ В ЮКЖД
      2024-04-30 14:36

      В компании "Южно-Кавказская железная дорога" сфера охраны труда и производственной безопасности является одной из центральных, в связи с чем 28 апреля - Всемирный день охраны труда - железнодорожники отметили рядом мероприятий.  






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ