Последние новости

Քաղաքականություն

Freedom House․ «ՔՊ»-Ը ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԻ ԻՄՓԻՉՄԵՆԹԻ ԿԱՍԿԱԾԵԼԻ ՏԱԿՏԻԿԱ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ

2024-04-13 15:44
414

Հայաստանի կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն օգտագործել է իր քաղաքական «մկանները» ոչ մեծ բնակավայրերի քաղաքային խորհուրդներում, որտեղ մի շարք դեպքերում շարունակել է ընդդիմադիր քաղաքապետերի իմփիչմենթի գործելակերպը՝ օգտագործելով կասկածելի տակտիկա։ Իր ամենամյա «Nations in Transit 2024» զեկույցում այսպիսի կարծիք է հայտնել Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը։

  • Կարեն ՄԻՐԶՈՅԱՆ․ ԻՆՉՈ՞Ւ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԼՂԻՄ-Ի ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-04-13 09:55
    338

    Մի կողմից ունենք հայտարարություններ, որ եթե շտապ չհանձնենք ինչ-ինչ տարածքներ, ապա շուտով կլինի պատերազմ, մյուս կողմից հայտնվում է մի պաշտոնյա և ասում՝ որևէ բան չենք հանձնում, դեռ պետք է մտածենք: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԳ նախկին նախարար Կարեն Միրզոյանը:  

  • ՍՈՐՈՍԻ ՀԵՏԵՎՈՐԴՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅԱՄԲ

    2024-04-12 19:17
    400

    Խոսնակ Ալեն Սիմոնյանի և նրա կնոջ՝ Մարիամ Մարգարյանի անվան հետ կապակցվող հեռուստաալիքի եթերում ապրիլի 5-ից հետո գրեթե բաց տեքստով սպառնալիքներ հնչեցին Փաշինյանի հասցեին: Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը ՀՀ իշխող շրջանակներին մեղադրեց այն բանում, որ նրանք պատրաստ չեն Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից հանելու վճռական քայլերի, որից հետո ժողովրդին կոչ արեց ձեռքերը ծալած չնստել, այլ անցնել ակտիվ գործողությունների:

  • Արման ԹԱԹՈՅԱՆ․ ՄԱՐԴԿԱՆՑ ՏՆԵՐԸ ԲԱԺԱՆՎԵԼՈՒ ԵՆ «ՀԱՅԿԱԿԱՆԻ» ՈՒ «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆԻ»

    2024-04-12 12:11
    340

    Չի կարելի հենց այնպես քաղաքական որոշմամբ մարդուն տնից, իր միջավայրից զրկել ու հետո էլ հանուն քաղաքական շահերի ու սեփական սխալները կոծկելու համար արդարանալ, թե այլ տուն այլ վայրում կտանք: Այս մասին գրել է Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ այցելությունից հետո։

  • ԴԵՌԵՎՍ «ՉՆԵՐԳՐԱՎՎԱԾ» FRONTEX –Ը

    2024-04-12 09:15
    361

    Եռանդը, որով Հայաստանում իշխող թիմը տարված է եվրոպական ամենաբազմազան, դեռևս չներգրավված կառույցներում ընդգրկվելու գաղափարներով, հիշեցնում է առածն այն մասին, թե ինչպես տաշտի ջրի հետ թափեցին նաև լողացրած երեխային։ Անվտանգության ճարտարապետությունը չի հանդուրժում հիստերիկ շարժումներ, այդպես կարելի է ամեն ինչ փլուզել, իսկ նորից կառուցելը չափազանց դժվար է։

  • ԿԱՐԵՆ ՎՐԹԱՆԵՍՅԱՆ. ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ ԵՆ ԿԱՍԿԱԾՆԵՐԸ ԱԺ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

    2024-04-11 15:43
    383

    Ապրիլյան պատերազմի և դրա հանգամանքները «քննող» ԱԺ հանձնաժողովի գործունեության մասին նախորդ հրապարակումներից մեկում այս թեման արդեն թեթևակի շոշափվել է։ Խոսքը, մասնավորապես, այն մասին է, որ հայաստանյան փորձագիտական շրջանակներում դեռևս 2020-ի դեկտեմբերին՝ 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո, կասկածներ առաջացան այդ հանձնաժողովի իրական նշանակության վերաբերյալ։ Այսպես, լայն արձագանք ստացավ, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի գրառումն այն մասին, որ խորշելի Անդրանիկ Քոչարյանի գլխավորած հանձնաժողովը, հնարավոր է, իրականում թուրքական հատուկ ծառայությունների գործողություն էր։

  • ԱԲՍՈՒՐԴ. ՆՐԱՆՔ ԳՆԴԱԿՈԾՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԳՅՈՒՂԵՐԸ, ԻՍԿ ՄԵՆՔ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԵՆՔ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԻՐԵՆՑ ՀԵՏ

    2024-04-11 09:01
    298

    Հայաստանը Ադրբեջանին է ուղարկել խաղաղության պայմանագրի նոր խմբագրումը։ ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Անի Բադալյանը հայտարարեց, որ խոսքը խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկների 8-րդ խմբագրման մասին է: Այսինքն իրավիճակը հետևյալն է. Ադրբեջանի զինված ուժերը ողջ թափով գնդակոծում են խաղաղ հայկական գյուղերը, նույն ՀՀ ԱԳՆ-ը հայտարարում է, որ ապրիլի 6-7-ին ադրբեջանցիների ռազմական սադրանքն ուղղված էր ի վերջո լայնածավալ հարձակում սանձազերծելուն, և դրան արդարացում չկա։ Եվ այդ ամենին զուգահեռ հանգիստ հայտարարվում է, որ Բաքվին է ուղարկվել «խաղաղության պայմանագրի» հերթական խմբագրումը։ Դուք առհասարակ լսո՞ւմ եք ձեր ասածը։

  • ԱՅԴ ՄԵԿ ԴԱՏԱՎՈՐԸ ԴՈՒ ԵՍ (ԿԱՄ՝ ՈՉ)

    2024-04-10 12:45
    314

    Այսօր ընդդիմադիր 2 խմբակցությունները ողջ կազմով ներկայացնելու են երաշխավորություն՝ Ա. Աշոտյանի կալանքը վերացնելու համար։ Սա երկրում կարող է նոր, առողջ քաղաքական մթնոլորտ ստեղծել։ Նախորդ օրվանից Ռուբեն Վարդանյանի՝ Նոբելյան մրցանակի համար արդար պայքարը սկսվում է այսօր Երևանում՝ Աշոտյանի ազատ արձակման պրոցեսով։ Բաքվի բանտերից բոլոր հայերի ազատ արձակումը սկսվում է Երևանում՝ ՄԵԿ հոգու հրահանգով կալանավորվածների ազատ արձակմամբ։

  • ՄԵՂՔԻ ՀԵՏ ՀԱՇՏՎԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԸ` ՏԱՐԱԾՔՆԵՐ ՏԱԼՈՒ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

    2024-04-10 11:19
    351

    Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այն հոգևորականներից է, որ տարիների շարունակ անթաքույց դեմ է իշխող ռեժիմին` չհաշտվելով հայրենիքի որևէ հատված զիջելու և հանձնելու մտքին։ Sputnik Արմենիան սրբազանի հետ զրուցել է Ոսկեպարում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ։

  • Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ՄԻ ՁԳՏԵՔ ԹՇՆԱՄԱՆԱԼ ՌԴ ՀԵՏ

    2024-04-08 17:15
    449

    Հայ-ռուսական հարաբերությունները պարզունակ, զուտ զգացմունքային ընկալումների, առավել ևս արկածախնդրության նյութ չէ: Այս մասին գրում է Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը: