ՀՀ և Ադրբեջանի միջև վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահները կտեղակայվեն առաջիկա 8-9 օրերի ընթացքում։ «Արմենպրեսին» այս մասին հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմից` անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների այսօրվա հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին։