Հակառակորդի կրակոցից զոհվել է ժամկետային զինծառայող Արման Գագիկի Սարգսյանը
Սեպտեմբերի 5-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում, նախնական տվյալներով` հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Գագիկի Սարգսյանը (ծնված 2002թ.): Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ-ից։