ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը դեմ է իր ղեկավարած գերատեսչությունը Ոստիկանության հետ միավորելու գաղափարին, տեղեկացնում է News.am-ը:
Ապրիլի 19-ին մամուլի ասուլիսին Ցոլակյանը նկատեց, որ իր պատասխանը սուբյեկտիվ է, քանի որ նա նախարարի պաշտոն է զբաղեցնում, հիշեցրեց, որ ԱԻՆ-ը և Ոստիկանությունը տարբեր գործառույթներ ունեն:
«Ոստիկանությունը պատժիչ գործառույթներ ունի, իսկ ԱԻՆ-ը՝ մարդասիրական», – նշեց Ցոլակյանը:
Բացի այդ 1992-ից ԱԻՆ-ը պետությունից տեխնիկական օգնություն չի ստացել, իսկ տեխնիկայի 90 տոկոսը ստացվել է հումանիտար օգնության գծով: ԱԻՆ-ի և Ոստիկանության միավորման դեպքում հումանիտար օգնությունը բացառվում է:
«Ես դեմ եմ հերթական սուպերնախարարությունը ստեղծելու գաղափարին», – ընդգծեց Ֆելիքս Ցոլակյանը:
