Логотип

Ռոբերտ Ամստերդամ․ ԵԽԽՎ զեկույցը քաղաքական երեսպաշտություն է

ԵԽԽՎ պատվիրակության ներկայացրած միջանկյալ զեկույցը պարզապես ՀՀ–ի վերաբերյալ թղթի կտոր չէ, հայտարարել է գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ, միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը` հավելելով, որ ԵԽԽՎ նման զեկույցը կարող է միայն խորը հիասթափություն առաջացնել։

«Ամոթալի եմ համարում, որ ԵԽԽվ անդամները, որոնք ներկայանում են որպես անկախ ու ժողովրդավարության ջատագովներ, հրապարակում են ծայրահեղ աղավաղված փաստեր։ ԵԽԽՎ գնահատականի միակողմանի բնույթը լուրջ մտահագություններ է առաջացնում կառույցի հեղինակության վերաբերյալ։ Որպես մարդ, որն իր կյանքի 45 տարին նվիրել է իրավունքի գերակայության պաշտպանությանը, ես ցնցված եմ այն միակողմանի ու աղավաղված պատկերից, որը փորձում են ներկայացնել միջազգային դիտորդները։ Ես նոր եմ վերադարձել Հայաստանից և իմ աչքերով եմ տեսել այն, ինչի մասին այս զեկույցի հեղինակները նախընտրել են լռել»,– ասել է նա։

Ամստերդամը նշել , որ ԵԽԽՎ–ն անտեսել է Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հարձակումները Հայ առաքելական եկեղեցու վրա։

«Նրանք չենք նկատել ապօրինի կալանավորումները, նրանք լռում են վարչական ռեսուրսների ապօրինի օգտագործման մասին, որն արվում է ոչ միայն Փաշինյանի, այլև նրա ադրբեջանցի հովանավոների քաղաքական նպատակների համար։ Սա ժողովրդավարություն չէ, սա քաղաքական երեսպաշտություն է։ Զեկույցի հեղինակները չեն հիշատակում, որ Փաշինյանը պառակտիչ գործունեություն է ծավալել հավատացյալներին եկեղեցուց անջատելու և իր քարոզարշավի ընացքում եկեղեցին բացահայտ կործանելու համար։ Իմ ուղերձը հստակ է` Հայաստանի ապագան պետք է որոշի միայն հայ ժողովուրդը, որի ինքնության հիմնասյունը Եկեղեցին է»,– նշել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ նախընտրական պատվիրակությունը Երևան այցելելուց հետո հայտարարել է, թե ՀՀ-ում կայանալիք ԱԺ ընտրությունները պետք է անցկացվեն վախից, անհարկի արտաքին ազդեցությունից և վարչական ռեսուրսների չարաշահումից զերծ միջավայրում։

ԵԽԽՎ պատվիրակությունը նշել է, թե մտահոգ է ՀՀ քաղաքական և տեղեկատվական դաշտի վրա ազդող արտաքին միջամտության ավելի բարդ և համակարգային բնույթից։ Հայտարարությունում նաև կոչ է արվել ՀՀ իշխանություններին ակտիվացնել արտաքին միջամտությունից պաշտպանվելու և բոլոր մասնակիցների համար հավասար պայմաններ ապահովելու ջանքերը։ ԵԽԽՎ պատվիրակությունն իր հայտարարությունում անդրադարձել է նաև Հայ առաքելական եկեղեցուն և նշել, թե կառույցը աննախադեպ ներգրավվածություն ունի քաղաքականության մեջ։

Sputnik Արմենիա