USD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ ☀️ Երևան 24°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ ☀️ Երևան 24°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ ☀️ Երևան 24°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ ☀️ Երևան 24°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ ☀️ Երևան 24°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ ☀️ Երևան 24°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ ☀️ Երևան 24°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ ☀️ Երևան 24°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ ☀️ Երևան 24°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ ☀️ Երևան 24°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ ☀️ Երևան 24°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ ☀️ Երևան 24°C

Логотип

Դեսպան Հակոբյանն ընդունել է Մեղրիի անցակետի արդիականացման աշխատանքներն իրականացնող ընկերության ղեկավարությանը

Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանն ընդունել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման աշխատանքներն իրականացնող «Թանա Էներջի Մենեջմենթ» ընկերության ղեկավարությանը: Այս մասին NEWS.am–ին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։

«Ընկերության տնօրեն Բահրամ Էսլահչիի հետ քննարկումներում առանձնահատուկ կարևորվել է սահմանային անցակետի նշանակությունը, անդրադարձ է կատարվել ծրագրի ներկա վիճակին»,- ասված է հաղորդագրությունում։