Логотип

ԱՄՆ-ը մերժել է հակամարտության կարգավորման Իրանի ծրագիրը

ԱՄՆ իշխանությունները մերժել են Իրանի՝ հակամարտության հնարավոր կարգավորմանն ուղղված, 14 կետից բաղկացած ծրագիրը։ Այս մասին մայիսի 15-ին հայտնել է իրանական Mehr News գործակալությունը։

«ԱՄՆ կառավարությունն արձագանքել է պատերազմի դադարեցման վերաբերյալ Իրանի գրավոր առաջարկին։ Մերժելով Թեհրանի առաջարկները՝ Միացյալ Նահանգները կրկին հաստատել է իր շանտաժային դիրքորոշումը», — նշվել է նյութում։

Գործակալության տվյալներով՝ իրանական կողմի առաջարկը հիմնված է եղել բանակցային գործընթացի երկփուլ կառուցվածքի վրա։ Առաջին փուլը ենթադրում է ռազմական գործողությունների ավարտ։ Երկրորդ փուլը՝ Թեհրանի պայմանների կատարման դեպքում, ենթադրում է միջուկային հարցի շուրջ բանակցությունների մեկնարկ։

Fars գործակալությունը մայիսի 12-ին հայտնել էր, որ Իրանը ԱՄՆ-ին առաջադրել է հինգ պահանջ, որոնք անհրաժեշտ են հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը վերսկսելու համար։ Նշվել էր, որ պահանջները ներառում են՝ «պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, հատկապես Լիբանանում», «հակաիրանական պատժամիջոցների վերացում», «իրանական միջոցների ապաշրջափակում», «պատերազմի պատճառած վնասի փոխհատուցում» և «Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխանության ճանաչում»։

Միևնույն ժամանակ, այդ օրերին էլ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը նշել էր, որ ցանկանում է Իրանի հետ լավ գործարք կնքել և սպասում է իրավիճակի հետագա զարգացմանը։

News.am