Логотип

Օվերչուկ․ եթե Երևանը որոշում կայացնի, ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև

Հայաստանի ղեկավարությունն ինչ-որ փուլում ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրոպական միության (ԵՄ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև, եթե նման որոշում կայացնի։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

«Այնտեղ [Հայաստանում] խոսում են Եվրոպական միության հետ մերձենալու ձգտման մասին։ Մենք բազմիցս ասել ենք, որ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցությունն անհամատեղելի է։ Հայաստանում դա նույնպես շատ լավ հասկանում են, երկրի ղեկավարներն էլ այդ մասին ասում են, որ այդ բաներն անհամատեղելի են։ Ինչ-որ փուլում նրանք ստիպված կլինեն նման ընտրություն կատարել, եթե որոշեն գնալ այդ ընտրությանը», – ասել է նա «Ռուսաստան – Իսլամական աշխարհ․ KazanForum» համաժողովի շրջանակում։

«Մենք փորձում ենք գործընկերներին հասցնել այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ այս համատեքստում։ Դա, ի վերջո, նրանց ընտրությունն է», – հավելել է Օվերչուկը։

News.am