ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ 2026 թվականի Անսիի ամիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի Festival international du film d’animation d’Annecy «Դասականներ» ծրագրում կցուցադրվի հայկական անիմացիոն 9 ֆիլմ։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Ծրագրում ընդգրկված ֆիլմերն են՝
– Լյուդմիլա Սահակյանց՝ «Արձագանք», «Մկների ժողովը»
– Գայանե Մարտիրոսյան՝ «Երջանիկ ավարտ»
– Ստեփան Գալստյան՝ «Ձախորդ Փանոս», «Միջանցք»
– Վալենտին Պոդպոմոգով՝ «Փարվանա»
– Ռոբերտ Սահակյանց՝ «Կացինը», «Սեղմակոճակ»
– Էլլա Ավագյան՝ «Հսկան, որը երազում էր ջութակ նվագել»
Այս ֆիլմերը կարևոր դեր ունեն հայկական անիմացիայի պատմության մեջ՝ ձևավորելով դրա ինքնատիպ լեզուն ու գեղարվեստական դիմագիծը։ Ֆիլմերի ընդգրկումը «Դասականներ» /Annecy Classics/ ծրագրում ևս մեկ հնարավորություն է աշխարհին ներկայացնելու հայկական անիմացիայի դպրոցը, որն ունի հարուստ պատմություն և համարվում է լավագույն անիմացիոն դպրոցներից մեկն աշխարհում:
Ծրագիրը համատեղ իրականացվում է Հայաստանի կինոյի հիմնադրամի և «ՌեԱ» (ReAnimania Int. Animation Film & Comics Art Festival of Yerevan) փառատոնի կողմից:
1Lurer.am
