Логотип

Կաննի կինոփառատոնի «Դասականներ» բաժնում ցուցադրվում են Արտավազդ Փելեշյանի 5 ֆիլմերը

Կաննի 79–րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում այս պահին ցուցադրվում են Արտավազդ Փելեշյանի 5 ֆիլմերը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ներկայացվող ֆիլմերն են` «Մարդկանց երկիրը», «Սկիզբ», «Մենք» , «Բնակիչներ», «Տարվա եղանակներ»։

Կաննի կինոփառատոնի տնօրեն Թիերի Ֆրեմոն, միջանցքում հանդիպելով անվանի հայ ռեժիսորին, ջերմ ողջունեց ու ասաց, որ շատ տպավորված է նրա «Տարվա եղանակներ» ֆիլմով։

«Ես առաջին անգամ «Տարվա եղանակները» ֆիլմը տեսա Լոզանի Cinemateque փառատոնում (2017 թվականին) և ապշած էի»,–ասաց նա։

Հենց Ֆրեմոն էլ հետո բեմից փառատոնի մասնակիցներին ներկայացրեց Փելեշյանի ֆիլմերը։

«Կցուցադրվեն վերականգնված ֆիլմեր, որոնք կզարմացնեն ձեզ, հատկապես նրանց, ովքեր երբեք չեն տեսել Փելեշյանի ֆիլմերից որևէ մեկը»,–ասաց Ֆրեմոն ։

Փելեշյանն էլ հավելեց, որ այս ֆիլմերից երեքը նկարահանվել են իր ուսանողական տարիներին։

Տեսանյութը @ArmeniaSputnik–ին տրամադրել է փառատոնի մասնակիցներից մեկը։

Sputnik Արմենիա