Логотип

Գարեգին Բ-ն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ղեկավարի հետ քննարկել է նախընտրական իրադրությունը

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության ղեկավար Յանեժ Լենարչիչի հետ քննարկել է նախընտրական իրադրությունը։ Այս մասին հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

Կաթողիկոսը Լենարչիչին ընդունել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում։

«Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանում նախընտրական շրջանում առկա հասարակական-քաղաքական իրադրությանը, ընտրական գործընթացների խաղաղ և թափանցիկ ընթացքի ապահովման, հանրային վստահության ու համերաշխության մթնոլորտի պահպանման անհրաժեշտությանը»,– ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։

Sputnik Արմենիա