Հայաստանը կզրկվի ծաղիկների արտահանումից ստացվող եկամուտների ավելի քան 90 տոկոսից, եթե կորցնի ռուսական շուկան, հաշվարկել է «ՌԻԱ Նովոստին»՝ ուսումնասիրելով ազգային վիճակագրական ծառայությունների տվյալները։
«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից ժամանակավորապես սահմանափակել է Հայաստանից ծաղիկների ներմուծումը։ Գերատեսչությունում պարզաբանել են, որ որոշումն ընդունվել է Ռուսաստանի բուսասանիտարական բարեկեցությունն ու արտահանման ներուժը պաշտպանելու նպատակով։
2025 թվականին Երևանը ծաղիկների արտահանումից ստացել է 49,1 միլիոն դոլար, որից 46 միլիոնը՝ ՌԴ մատակարարումներից։ Այսպիսով, անցյալ տարի ռուսական շուկան Հայաստանին ապահովել է ծաղիկների վաճառքից ստացվող եկամուտների 93,8 տոկոսը։
Ծաղիկների արտահանման մոտ 5 տոկոսը բաժին է ընկել Վրաստանին (2,3 միլիոն դոլար), 1 տոկոսը՝ Ղազախստանին (514,9 հազար դոլար)։
Ավելի փոքր գումարներով Հայաստանից ծաղիկներ են ներմուծել նաև այլ երկրներ, որոնց թվում գումարի չափով առանձնանում են ԱՄԷ-ն (166,7 հազար դոլար) և Բելառուսը (61,6 հազար դոլար)։
News.am
