Логотип

Որո՞նք են ամենապահանջված մասնագիտությունները և բուհերն այս տարի. ԳԹԿ փոխտնօրենի պարզաբանումը

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանն ասուլիսի ժամանակ նշել է, թե որոնք են ամենաշատ դիմորդներ ունեցող բուհերը և բաժինները։

«Դիմորդներ ավելի շատ ունի Երևանի պետական համալսրաանը, երկրորդ տեղում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն է, երրորդ տեղում`Հայաստանի ճարտարապետության և շինարարարության ազգային համալսարանը», – ասաց Նասիբյանը։

Նա նշեց, որ առաջատարների թվում են նաև Պոլիտեխնիկական, Բժշկական, Բրյուսովի և Մանկավարժական համալսարանները:

ԳԹԿ փոխտնօրենն ընդգծեց, որ ամենապահանջված մասնագիտությունը Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիայի բաժինն է`1 տեղի համար 2.9 մարդ։

Երկրորդ տեղում նույն համալսարանի բուժական գործն է` 1 տեղի համար 2.3 մարդ, իսկ երրորդ տեղում ԵՊՀ-ի իրավագիտւթյան ֆակուլտետը` 1 տեղի համար 2.1 մարդ։

«Վերջին ժամանակահատվածում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տնտեսագիտության մասնագիտության 1 տեղի համար դիմել է 2 դիմորդ։ Այնուհետև գալիս են հաշվապահությունը և ֆինանսները», – նշեց Նասիբյանը։

Նա տեղեկացրեց, որ 2026թ․–ին բուհերի ընդունելության դիմորդների ընդհանուր թիվը կազմում է 16 հազար 482։

Նովոստի–Արմենիա