Логотип

Մեդվեդևը Փաշինյանին խորհուրդ է տվել հենց հիմիկվանից բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ՝ հեղուկացված բնական գազի մատակարարման շուրջ

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ է տվել արդեն իսկ բանակցություններ սկսել ամերիկյան հեղուկ գազի մատակարարման շուրջ։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Մեդվեդևը նշել է, որ եվրոպական ուղղություն վերցնելու դեպքում Հայաստանի համար կվերանան ԵԱՏՄ-ին անդամակցելու բոլոր օգուտները։

«Այժմ ճիշտ ժամանակն է՝ ամերիկյան հեղուկ գազը ծովով ուղիղ Ա երկրի [Հայաստանի] նավահանգիստներ հասցնելու շուրջ բանակցություններ սկսելու համար»,— գրել է նա։

Քաղաքական գործիչը հավելել է, թե բոլորի համար էլ պարզ է, որ «եվրոպական գազի գներին անցնելու դեպքում ժողովուրդն այս քեռուն պարզապես քշելու է»։ Այդ պատճառով, նրա կարծիքով, Հայաստանի վարչապետը «ստիպված է ամեն գնով հետույք խաղացնել՝ փորձելով դուր գալ միանգամից բոլորին»։

«Բայց այդպես չի լինում»,— զգուշացրել է Մեդվեդևը՝ ընդգծելով, որ «տնտեսական իրականության դաժան փշերի վրա նստելու հավանականությունն օրեցօր աճում է այնպես, ինչպես եղավ 2014 թվականին Կիևում»։

Մեդվեդևը նաև հասկացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ ԵՄ-ի հետ մերձեցման կուրսը շարունակելու դեպքում ԵԱՏՄ-ում մնալ չի հաջողվի, ինչը նշանակում է, որ գազի դիմաց էլ ստիպված կլինեն վճարել եվրոպական գներով։

«Ինչպես հայտնի է, նա, ով փորձում է նստել երկու աթոռի վրա, ռիսկի է դիմում ցավոտ վայրէջք կատարել ուղիղ իր թուլացած հետույքի վրա», – գրել է քաղաքական գործիչը՝ հայտարարելով, որ Փաշինյանը հենց դա է պատրաստվում անել մոտ ժամանակներս, քանի որ «համառորեն իր գերտերությունը քաշում է դեպի Եվրամիություն՝ միաժամանակ փորձելով պահպանել ԵԱՏՄ-ին անդամակցության բոլոր օգուտները»։

«Ընդ որում, Թրամփների և Մակրոնների հետ զրույցներից թևավորված՝ կովկասյան բարեփոխիչն այնտեղ է հասել, որ հայտարարել է, թե ցանկացած սցենարի դեպքում Ռուսաստանը պարտավոր է իր հեռացող «գործընկերոջ» համար պահպանել գազի ներկայիս գները՝ 177,5 ԱՄՆ դոլար (1 000 խորանարդ մետրի դիմաց)։ Եվ կարևոր չէ, որ 2026 թվականի մայիսին Եվրոպայում այս ապրանքի բորսայական գները TTF հաբում (Նիդերլանդներ) ֆյուչերսներով տատանվում էին 1 հազար խորանարդ մետրի դիմաց 570-590 դոլարի սահմաններում», – հավելել է Մեդվեդևը։

News.am