Логотип

Միայն վերջին երկու օրում 21 մարդ է ձերբակալվել

Միայն վերջին երկու օրում Հայաստանում 21 մարդ է ձերբակալվել ընտրակաշառքի և բարեգործության արգելքը խախտելու կասկածանքով։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։

«Ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում միայն վերջին երկու օրվա ընթացքում ձերբակալվել է 21 անձ»,– նշեցին կոմիտեից։

Ձերբակալվածներից 13-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։

Հակակոռուպցիոն կոմիտեն մայիսի 22–ին հայտնեց, որ 2026 թվականի փետրվարի 7-ից ի վեր ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ է նախաձեռնվել, նշված վարույթներից 14-ով ձերբակալվել է 67 անձ, իսկ քրեական հետապնդում է հարուցվել 75 անձի նկատմամբ։ Երկու մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Sputnik Արմենիա