Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ։ Այս մասին ասված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ:
«Հարգելի Նիկոլ Վովայի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ: Մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերություններն ավանդաբար կրում են բարեկամական բնույթ։ Եվ մենք շահագրգռված ենք դրանց հետագա առաջանցիկ զարգացմամբ», – ասված է ՌԴ նախագահի ուղերձում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում։
Պուտինը Փաշինյանին մաղթելէ առողջություն, բարեկեցություն և հաջողություններ:
Նիկոլ Փաշինյանը հունիսի 1-ին դարձավ 51 տարեկան։ Ավելի վաղ ՌԴ նախագահը Աստանայում հայտարարել էր, որ Ռուսաստանը ստիպված կլինի դադարեցնել Հայաստանի հետ ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող բոլոր աշխատանքները, Եթե Երևանը որոշում կայացնի դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից:
Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ կողմնորոշվի ԵՄ-ին կամ ԵՏՄ-ին անդամակցելու հարցում ՝ թույլ տալով «խելացի ամուսնալուծության» հնարավորությունը: Նրա խոսքով ՝ հնարավոր կլիներ հանրաքվե անցկացնել այդ հարցի շուրջ։ Իր հերթին Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին հայտարարել է, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիիրավ անդամ, իսկ հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն օբյեկտիվ անհրաժեշտության առաջացման դեպքում:Դրանիցհետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե երկիրը սկսի կառավարել տեխնիկական կանոնակարգերը, ապա դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵՏՄ-ի համար:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40 տոկոսը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում։ Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Հայաստանի ինտեգրումը ԵԱՏՄ-ին նրան շատ առավելություններ է բերել, հանրապետության ՀՆԱ-ն միության անդամակցության ընթացքում կրկնապատկվել է: Հայաստանի արտահանումը ԵԱՏՄերկրներ աճել է 10 անգամ, ներմուծումը ԵԱՏՄ պետությունից՝ 4,5 անգամ։ Անցածտարվաարդյունքներով միության երկրներին (առաջին հերթին՝ Ռուսաստանին), բաժին է ընկել Հայաստանի ընդհանուր արտահանման մատակարարումների 38,5% – ը կամ հանրապետության համախառն արտաքին առևտրի 37,5%-ը։
Sputnik Արմենիա
