ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե Գագիկ Ծառուկյանին երեկ չեն մեղադրանք առաջադրել։ «Ես հաղորդագրությունը տեսել եմ, խոսվում էր նախկինում հարուցված քրեական գործի մասին»,- հայտարարեց Հովակիմյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանին առանց ԿԸՀ համաձայնության և պատգամավորի թեկնածուի անձեռնմխելության հաղթահարման դատախազության կողմից մեղադրանք առաջադրելուն։
«Գնացեք՝ Գլխավոր դատախազից հարցրեք, ինչու է առանց ԿԸՀ-ի մեղադրանք առաջադրել։ Ընտրական օրենսգիրքը պատգամավորի թեկնածուներին անձեռնմխելիություն է տալիս, եթե քրեական հետապնդումը ծագել է պատգամավորի թեկնածու լինելու ընթացքում։ Ամեն դեպքում՝ մեղադրաքն առաջադրողը դատախազությունն է՝ իրենց հարցրեք, թե ինչու է մեղադրաքն առաջադրել։ ԿԸՀ-ից պահանջել մեկնաբանել Գլխավոր դատախազի գործողությունները, մեղմ ասած՝ ճիշտ չի»,-ասաց Հովակիմյանը։
«ՓաստԻնֆո»
