Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն դեռ չկա: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Լրագրողները հետաքրքրվել են` արդյոք շփումներ նախատեսվում են երկու երկրների ղեկավարների միջև: Պեսկովը պատասխանել է` համապատասխան որոշումները կկայացվեն՝ կախված ընտրական գործընթացների ավարտից։
«Գիտեք, որ հունիսի 14-ին ընտրությունների արդյունքների մասին հայտարարություն է սպասվում։ Դուք գիտեք, որ այնտեղ ընտրությունների շատ մասնակիցներ պատրաստվում են բողոքարկել, վերահաշվարկ կլինի և այլն, ասինքն՝ դա բավականին բարդ է և երկար»,- հավելել Է նա։
Sputnik Արմենիա
