Логотип

Հայաստանից ավելի քան 22 000 վարդ չեն թույլատրել անցկացնել Վրաստան

Հայաստանից ավելի քան 22 000 վարդ չեն թույլատրել անցկացնել Վրաստան՝ ֆիտոսանիտարական պատճառներով, հայտնում է Jnews.ge-ն։

Նշվում է, որ ծաղիկների խմբաքանակը հայտնաբերվել է Սադախլոյի և Նինոծմինդայի անցակետերում։

Ըստ Վրաստանի եկամուտների ծառայության տվյալների՝ տեսուչները ծաղիկների վրա հայտնաբերել են կենդանի վնասատուներ և դրանց գործունեության հետքեր, ինչը խախտում է Վրաստանի գործող ֆիտոսանիտարական պահանջները։ Ըստ աղբյուրի՝ ամբողջ խմբաքանակը վերադարձվել է ներմուծող երկիր։

ԶԼՄ-ն հայտնում է, որ այս տարվա հունվարից մինչև մայիս ամիսն ընկած ժամանակաշրջանում դեպի Վրաստան ծաղիկների և բողբոջների առաքումներն զգալիորեն աճել են: Հայաստանը երկրորդ տեղում է՝ 588 տոննա արտահանմամբ՝ 2,6 մլն դոլար արժողությամբ։

Մայիսի վերջից և հունիսի սկզբից Հայաստանից ծաղիկների ներմուծումն արգելել էր նաև «Ռոսսելխոզնադզորը»։

Armenia Today