Логотип

Բերման է ենթարկվել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը

Վաղ առավոտյան իրավապահները մուտք են գործել «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանի բնակարան։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը սոցցանցում հայտնել է, որ նրան բերման են ենթարկել, ու ենթադրաբար՝ ձերբակալում են։

Իրավապահները Արեգնազ Մանուկյանի տուն էին «այցելել» նաև հունիսի 12-ի վաղ առավոտյան, ապա նրան հրավիրել էին ՔԿ՝ հարցաքննության։ ՔԿ-ից հայտնել էին, որ քննչական գործողություններն իրականացվել են լրտեսության և պետական դավաճանության վերաբերյալ քրեական գործի շրջանակներում, որով ավելի վաղ ձերբակալվել էր «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը:

Sputnik Արմենիա