Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանի նախաձեռնությամբ և բարերար, գործարար Սամվել Կարապետյանի աջակցությամբ Մոսկվայում առաջին անգամ բացվել է «Ամարաս» մանկական ամառային ճամբարը։
Այն նախատեսված է 9-15 տարեկան երեխաների համար։ Նպատակն է օգնել, որպեսզի նոր սերունդը չմոռանա մայրենի լեզուն, պահպանի ազգային ինքնությունը և հավատարիմ մնա նախնիների հոգևոր արժեքներին։
Կազմակերպիչների խոսքով՝ ճամբարը մասնակիցների համար կլինի ոչ միայն հանգստի վայր, այլև Մոսկվայի սրտում ստեղծված Հայաստանի մի փոքրիկ անկյուն՝ իր մշակույթով ու մթնոլորտով։
Alpha News
