USD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ ☀️ Երևան 29°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ ☀️ Երևան 29°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ ☀️ Երևան 29°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ ☀️ Երևան 29°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ ☀️ Երևան 29°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ ☀️ Երևան 29°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ ☀️ Երևան 29°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ ☀️ Երևան 29°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ ☀️ Երևան 29°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ ☀️ Երևան 29°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ ☀️ Երևան 29°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ ☀️ Երևան 29°C

Логотип

«Դեռ դժվարությամբ եմ հավատում». Յուրի Սարիբեկյանը վերադարձել է Հյուսիսային բևեռից

Դպրոցական Յուրի Սարիբեկյանը, որը ատոմային սառցահատով մեկնել էր Հյուսիսային բևեռ, անչափ տպավորված է վերադարձել ուղևորությունից։

«Մինչև հիմա դժվարությամբ եմ հավատում, որ ես դարձել եմ այն քչերից մեկը, ով եղել է Հյուսիսային բևեռում: Ինձ համար մեծ պատիվ էր ներկայացնել Հայաստանը նման մեծածավալ միջազգային նախագծում», – պատմել է Յուրին Հայաստանում Ռուսական տանը։

Սարիբեկյանը Հայաստանը ներկայացրել է «Ռոսատոմի» «Գիտելիքի սառցահատ» գիտալուսավորչական 7-րդ արշավախմբում:

10 օրվա ընթացքում միջազգային թիմը «Հաղթանակի 50 տարի» ատոմային սառցահատով անցել է Մուրմանսկ-Հյուսիսային բևեռ-Ֆրանց Իոսիֆի երկիր-Մուրմանսկ երթուղով: Արշավախմբի կազմում ընդգրկված էին 68 դպրոցականներ և քոլեջների սաներ Ռուսաստանից և 22 այլ երկրներից:

Հյուսիսային լայնության 90° կոորդինատում Յուրին մյուս մասնակիցների հետ բարձրացրել է Հայաստանի դրոշը և միացել խորհրդանշական ակցիային՝ միջազգային շուրջպարին:

«Ես տեսա Արկտիկայի յուրահատուկ բնությունը, ծանոթացա տարբեր երկրների իմ հասակակիցների հետ, նոր գիտելիքներ ձեռք բերեցի և հասկացա, թե որքան հնարավորություններ է բացում գիտությունը։ Այդ պատմությունը ես կհիշեմ ընդմիշտ», – ասել է դպրոցականը։

2024 թվականից միջազգային դարձած մրցույթի շնորհիվ բևեռ են մեկնել աշխարհի 15 երկրի երեխաներ, այդ թվում՝ հայաստանցի դպրոցական Արթուր Շառյանը։ 2025 թվականին Հայաստանից մասնակցել է Ալինա Մնոյանը։

Հիշեցնենք, որ Սարիբեկյանը ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի աջակցությամբ անցկացվող «Գիտելիքի սառցահատ» միջազգային մրցույթի հաղթողներից է: Մեծամոր քաղաքի հիմնական դպրոցներից մեկի շրջանավարտն, ատոմային էներգետիկների ընտանիքից է և «Խաղաղ ատոմ» հասարակական կազմակերպության ակտիվիստ: Նա նույնպես ցանկանում է դառնալ ատոմային մասնագետ։

Sputnik Արմենիա