USD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ ☀️ Երևան 32°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ ☀️ Երևան 32°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ ☀️ Երևան 32°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ ☀️ Երևան 32°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ ☀️ Երևան 32°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ ☀️ Երևան 32°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ ☀️ Երևան 32°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ ☀️ Երևան 32°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ ☀️ Երևան 32°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ ☀️ Երևան 32°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ ☀️ Երևան 32°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ ☀️ Երևան 32°C

Логотип

Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Բ-ի շնորհակալական խոսքը

Ամենայն հայոց կաթողիկոսը երախտագիտություն է հայտնել ծննդյան օրվա առթիվ հղված շնորհավորանքների և բարեմաղթանքների համար` նշելով, որ ազգովի փորձությունների միջով ենք անցնում։

Նշենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսը օգոստոսի 21-ին նշել է ծննդյան 75–ամյակը։

«Ազգովի փորձությունների միջով ենք անցնում, սակայն, վստահ ենք, որ ամուր հավատով և միասնականությամբ կկարողանանք հաղթահարել կյանքի բոլոր նեղությունները՝ ապավինելով սուրբգրային ճշմարտության․ «Երանի՛ այն ազգին, որի օգնականը Տեր Աստված է, երանի՛ այն ժողովրդին, որին ընտրեց իբրև իրեն ժառանգություն» (Սաղմ․32․12)։ Մեր մշտական հայցն է առ Աստված, որ խաղաղ ու ապահով պահի ու պահպանի հայրենի մեր երկիրը, պայծառ՝ առաքելական մեր սուրբ եկեղեցին, օրհնի, առաջընթաց պարգևի աշխարհասփյուռ մեր ժողովրդին»,- ասված է շնորհակալական ուղերձում։

Հիշեցնենք, որ վեհափառի ծննդյան առթիվ շնորհավորական ուղերձներ էին հղել բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ Հայաստանից և արտերկրից։

Sputnik Արմենիա