Логотип

ՀԿԵ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԻՋՔԱՂԱՔԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԳՆԱՑՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ ընկերությունը շարունակում է միջքաղաքային էլեկտրագնացքների շահագործումը, բացի արագընթաց գնացքներից Երևանի և Գյումրիի միջև: Գրառման մեջ ասվում է.

«Հարգելի համաքաղաքացիներ, քանի որ հարցումները շատացել են, գրեմ այստեղ:

«Հարավկովկասյան երկաթուղին» շարունակում է միջքաղաքային էլեկտրագնացքների շահագործումը, բացի արագընթաց գնացքներից Երևանի և Գյումրիի միջև:

Սովորական գրաֆիկով գործում են ԵրևանԳյումրիԵրևան, ԳյումրիԵրևանԳյումրի, ԵրևանԵրասխԵրևան, ԵրևանԱրաքսԵրևան էլեկտրագնացքները:

Բավականին աշխույժ է այս օրերին վաղ գարնան գյուղմթերքի առաքումը Արարատյան դաշտավայրից դեպի Երևան Երասխի և Արաքսի ուղություններով:

Ավելացնեմ, որ այսօրվա ավտոմոբիլային տեղաշարժի սահմանափակումների ներքո երկաթուղային տրանսպորտը մնում է դյուրին և հարմար, կարևորը, ավելի անվտանգ, գուցե և միակ հնարավոր տարբերակը տեղաշարժվելու բնակավայրերի միջև:

Առողջ եղեք և օգտվեք մեր հին ու հավատարիմ աշխատանքային ձիուկներով, ոնց որ երկաթուղայիններն են ասում, Էռկեքով (ЭР2, Электропоезд Рижский, 2-й тип)»: