Զարուհի ԳԵՎՈՐԳՅԱՆ

հոդվածներ 98

Հրապարակախոս, «ԳԱ»-ի մեկնաբան սոցիալական հարցերով։

Մասնագիտական հետաքրքրությունների ոլորտում են սոցիալական, տարածաշրջանային, ճարտարապետական-քաղաքաշինական, սոցիոլոգիական, հոգևոր թեմատիկան։

«ԱիՖ-Երևան» և «Մոստ» գիտահանրամատչելի հավելվածի մշտական հեղինակ է։

Բոլոր հոդվածները

  • 2023-10-06 08:52
    анализ

    ԱՅՍՕՐ ՆԱ ԿՐԿԻՆ ԱՍՈՒՄ Է ԵՐԵԿՎԱ ԱՍԱԾԻ ՃԻՇՏ ՀԱԿԱՌԱԿԸ

    Եվ այսպես, Փաշինյանը գնաց Գրանադա, չնայած Ալիևը հրաժարվել էր հանդիպումից։ Այնքան էլ հասկանալի չէ հայ հանրության ոգևորությունը Հայաստանի վարչապետի հետ Իսպանիայում նախատեսված հանդիպումն անցկացնելուց ադրբեջանցի բռնապետի հրաժարման կապակցությամբ։ Ասես մոռացել են, թե ինչ է իրենից ներկայացնում Ադրբեջան ահաբեկչական պետության ղեկավարը, և որքան ծրագրված ու համակարգված են Էրդողանի հետ Իլհամ Ալիևի քայլերը, ի տարբերություն հայաստանյան իշխանությունների պարբերաբար անկանխատեսելի հայտարարությունների ու գործողությունների:

  • 2023-08-23 18:24
    анализ

    ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԳՈՐԾՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ Է։ Ի՞ՆՉԸ ՀԱՆԳԻՍՏ ՉԻ ՏԱԼԻՍ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

    Կասկածի նշույլ անգամ չկար, որ ազգային օրհներգի և Արագած լեռան մասին Փաշինյանի դատողությունները վաղ թե ուշ հանգելու էին Անկախության հռչակագրի թեմային։ Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի կողմից Անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձի կապակցությամբ հանդես գալով շնորհավորական ուղերձով՝ վարչապետն արտաբերեց բազմաթիվ բառեր, որոնք առաջին հայացքից առանձնակի ոչ մի իմաստ չունեին։ Բայց դա այդպես չէ: Իմաստն այն էր, որ սկիզբ դնի ոտնձգությանն այն փաստաթղթի նկատմամբ, որը կարող էր փայլուն կերպով օգտագործվել որպես դիվանագիտական գործիք՝ Արցախի շուրջ միջազգային հարթակներում բոլոր մակարդակներով ընթացող բանակցություններում։ Մինչդեռ իշխանությունը դրա մասին ընդհանրապես չի հիշատակում։

  • 2023-06-06 16:24
    анализ

    ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՋԱՏԱԳՈՎՆԵՐՆ ՈՒ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐԸ

    Չէր հասցրել Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը հայտարարել, թե «ուզում եմ, որ Հայաստանը վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան», երբ ՀՀ նորաթուխ օմբուդսմեն Անահիտ Մանասյանն առաջարկեց այդ թեմայի շուրջ անցկացնել «առարկայական հանրային քննարկումներ»:

  • 2023-06-01 21:32
    анализ

    ՎԻԿՏՈՐԻՆԻ «ՈՒԶԱԾԸ». ԿԵՆՍԱԳՈՐԾԵ՛Լ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ

    «Ուզում եմ, որ Ստամբուլյան կոնվենցիան վավերացվի Հայաստանում։ Գիտեմ, որ կգտնվեն մարդիկ, որոնց դուր չի գա իմ ասածը, բայց կրկնեմ, որ այն ուղղված է կանանց պաշտպանությանը։ Աջակցություն եմ ակնկալում քաղաքացիական հասարակության կողմից»,- հայտարարեց Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը Երևանում կայացած «Ժողովրդավարության հայկական ֆորումի» ընթացքում: Ասացեք, խնդրեմ, ինչպիսի՜ կտրական տոն: Ոչ թե «հուսով եմ», ոչ թե «կոչ եմ անում», ոչ էլ «խորհուրդ եմ տալիս», այլ «ուզո՛ւմ եմ»։ Պարզապես հետաքրքիր է, եթե այդ տիկինը հայտնվեր, ասենք, Ֆրանսիայում կամ ԱՄՆ-ում, նո՞ւյն կերպ էր խոսելու։ Ուզո՛ւմ եմ սա, ուզո՛ւմ եմ նա… Ի դեպ, Վիկտորինը գովեց հասարակական կազմակերպություններին, ասելով, որ դրանցից ոմանք շատ լավ են աշխատում։ Երբ ողջ հայ հասարակությունը տարակուսում է, թե ինչու են հայրենի ՀԿ-ներն ընկել լեթարգիական քնի մեջ՝ չարձագանքելով իշխանությունների կողմից Մարդու իրավունքների աղաղակող խախտումներին և ընդհանրապես Հայաստանում տեղի ունեցող կործանարար գործընթացներին, ԵՄ դեսպանը գովում է նրանց։ Դե, երևի գիտի՝ ինչի համար։

  • 2023-04-08 09:14
    анализ

    ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ՇՆՉՈՒՄ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ». ՄԱՐՍԻ ՎՐԱ

    Խելագարվել կարելի է. բանից պարզվում է՝ մեզանում կան «քաղաքացիական հասարակության կազմակերպություններ»։ 5 տարի շարունակ դրանց մասին ո՛չ լսում էինք, ո՛չ տեսնում, թեև իրենց քաղաքացիական դիրքորոշումը հրապարակավ արտահայտելու առիթներն առավել քան բավարար էին։ Իսկ հիմա հանկարծ «ծլեցին», պահանջելով «քննության առնել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի պահվածքը էթիկայի հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովում»։ Պարզվում է, մենք այդպիսի բան էլ ունենք։

  • 2023-03-10 09:52
    анализ

    ԱՄՆ-ում ԿԱՐՈՂ Է ԳՈՐԾԵԼ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ, ՎՐԱՍՏԱՆՈՒՄ՝ ՈՉ: ՏԵՍ, ՉՇՓՈԹԵ՛Ս

    Վրաստանը տենդի մեջ է։ Երաքշաբթի օրը վրացական խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց արտաքին ազդեցության թափանցիկության, այլ կերպ ասած՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքը: Օրինագծին կողմ են քվեարկել 76 պատգամավոր, դեմ՝ 13։ Դրանից հետո Թբիլիսիում անկարգություններ սկսվեցին խորհրդարանի շենքի մոտ, իսկ ոստիկանությունը, համապատասխանաբար, սկսեց ցրել ցուցարարներին՝ կիրառելով ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ: Կան ձերբակալվածներ։

  • 2023-01-11 09:52
    анализ

    «ՆԱԽԿԻՆՆԵՐԸ» ԿՐԿԻՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԹԻՐԱԽՆ ԵՆ

    Ագրեսորի դեմ 44-օրյա պատերազմում կրած պարտություն, 2020 թվականի նոյեմբերի 9-ի խայտառակ համաձայնագիր, ադրբեջանական զինված ուժերի ներխուժում Հայաստանի տարածք, մինչ օրս տուն չվերադարձած հայ ռազմագերիներ, Արցախի շրջափակում, աճող աղքատություն՝ գների տիեզերական թռիչքի խորապատկերին, և բազմաթիվ այլ բաներ, որ դեռևս 4 տարի առաջ մեր համաքաղաքացիները մղձավանջային երազում անգամ չէին տեսնի. Փաշինյանն ու իր թիմը իրենց իշխանավարման բոլոր աղետալի արդյունքներն առ այսօր բարդել են «նախկինների» վրա։ Բոլոր այն խնդիրները, որոնց բախվել է երկիրը ներքաղաքական և արտաքին քաղաքական դաշտում, տեսեք-տեսեք, խնդիրներ են, որոնք «նախկինները գցել են Նիկոլի գրպանը»։

  • 2022-12-24 09:12
    текущие события

    ՓԼՈՒԶՄԱՆ ՄԵԽԱՆԻԿԱ. ԿԵՂԾ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԿԱՐԳԱԽՈՍՆԵՐԻ ՆԵՐՔՈ

    Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման խորապատկերին, ինչի արդյունքում Արցախը հայտնվել է բացարձակ մեկուսացման մեջ, այն խորապատկերին, որ ռուս խաղաղապահները նախընտրում են բանակցել «բնապահպան ահաբեկիչների» հետ (որոնք լկտիաբար թույլ չեն տալիս անցնել նույնիսկ ՌԽԶ-ի շարասյանը)՝ Իլհամ Ալիևի անվան ողջ այդ կեղծ բնապահպանական ավազակախմբին ուժային ճանապարհով ցրելու փոխարեն, հակառուսական տրամադրությունները, կարգախոսները, կոչերը ինչպես առհասարակ հայ հասարակայնության, այնպես էլ տեղի գրառումամոլ ռուսատյացների շրջանում սաստկացել են անասելիորեն։

  • 2022-10-26 07:54
    анализ

    ՀՀ ՔՐ.ՕՐ.-Ի 421 ՀՈԴՎԱԾ. ՀԵՐԹԱԿԱՆ ԽՈՒՍԱՎԱՐՈՒՄԸ՝ ԲԵՐԱՆՆԵՐ ՓԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

    ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է լրացումներ կատարել Քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածում (տարածքային ամբողջականության խախտում): Փոփոխություններով նախատեսվում է քրեականացնել ինքնիշխանությունից հրաժարման կամ դրա մասնակի սահմանափակման կոչերը կամ գործողությունները: «Նախագծի ընդունման արդյունքում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը, ինչպես նաև ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը»,- ճշտել է նախարարությունը՝ նշելով, թե նախագծի նպատակը անմիջականորեն պետության ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված քրեաիրավական միջոցների նախատեսումն է, հաղորդում է Sputnik Արմենիան: Այս հանցագործության համար Արդարադատության նախարարությունն առաջարկում է պատիժ սահմանել 12-ից 15 տարի ժամկետով ազատազրկումը։

  • 2022-10-06 08:16
    текущие события

    Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ. ԶՈՀԻ և ՀԱՆՑԱԳՈՐԾԻ ՄԻՋԵՎ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆ ԱՌԱՋԻՆԸ ԴՐԵԼ Է ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ

    Ադրբեջանցի ճիվաղների կողմից հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութը ադրբեջանական ահաբեկչական (թեր)պետության ոճրագործության հերթական ապացույցն է: Մինչդեռ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, թե «մի քանի տեսանյութ է ստացել Ադրբեջանի նկատմամբ ռազմական հանցագործությունների մասին», ինչին հայկական կողմից հաջորդել է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի պատասխանը. «Թույլ չենք տալու հավասարության նշան դնել պատերազմական հանցագործության զոհի և հանցագործի միջև»