Զարուհի ԳԵՎՈՐԳՅԱՆ

հոդվածներ 99

Հրապարակախոս, «ԳԱ»-ի մեկնաբան սոցիալական հարցերով։

Մասնագիտական հետաքրքրությունների ոլորտում են սոցիալական, տարածաշրջանային, ճարտարապետական-քաղաքաշինական, սոցիոլոգիական, հոգևոր թեմատիկան։

«ԱիՖ-Երևան» և «Մոստ» գիտահանրամատչելի հավելվածի մշտական հեղինակ է։

Բոլոր հոդվածները

  • 2022-04-26 09:07
    мнение

    «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐ» ԵՎ «ԿԱՐՄԻՐ ԳԼԽԱՐԿՆԵՐ»: Ի՞ՆՉ ԷՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒԻ ԺԵՍՏԸ

    Պետք է իրար կողքի դնել երկու տեսանյութ. Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն, որը ապրիլի 23-ին հայերին ցույց է տալիս «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության ժեստը, և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, որը երջանիկ ժպիտով սեղմում է թուրքի հենց այն ձեռքը, որով նա ցույց է տալիս վերոնշյալ ժեստը։ Գուցե այդ տեսաշարը պատրանքներից սթափեցնի նրանց, ովքեր ճախրում են ամպերում՝ ինչպես փաշինյանական իշխանության կողմից հապճեպորեն առաջ մղվող հայ-թուրքական բարեկամության, այնպես էլ բուն այդ իշխանության առումով։

  • 2022-03-25 19:55
    интервью

    ԹՈՂ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԱՅՑԵԼԻ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ԵՎ ՏԱ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ

    «Հայաստանի իշխանությունների անգործությունը ոգևորում է ադրբեջանցի ահաբեկիչներին և զավթիչներին հակաիրավական նոր գործողությունների»,- «ԳԱ»-ին տված հարցազրույցում արձանագրում է քաղաքագետ Անդրանիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:

  • 2022-03-10 19:37
    мнение

    ԱԼԻԵՎՅԱՆ «ԴՐԱԽՏՈՒՄ» ՏԵՂ ՉԿԱ՞ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՀԱՄԱՐ

    Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ընդունելով ՄԱԿ-ի Մարդկային բնակավայրերի ծրագրի գործադիր տնօրեն Մայմունահ Մոհդ Շարիֆին, հայտարարել է. «Ղարաբաղում և Զանգեզուրում մենք կստեղծենք դրախտի օրինակ երկրի վրա»: Հայտնի չէ, հասկացել է արդյոք տիկին Շարիֆը, որը մալազիական Պենանգ կղզու քաղաքապետն է և գենդերային ակտիվիստուհի, թե ինչի մասին է ճամարտակում Բաքվի բռնապետը՝ «դրախտ» խոստանալով ուրիշի հողում, և ինչ են մտածում այդ առնչությամբ ՄԱԿ-ում. այսպես թե այնպես, նրա արձագանքը մնաց կադրից դուրս:

  • 2022-02-10 18:46
    мнение

    ՈՒԶՈ՞ՒՄ ԵՔ ՀԱՄՈԶՎԵԼ, ԹԵ ԻՆՉ ԱՍՏԻՃԱՆԻ Է ՀԱՍԵԼ ՎՐԴՈՎՄՈՒՆՔԸ՝ ԱՆՑԿԱՑՐԵՔ ԱԶՆԻՎ ՍՈՑՀԱՐՑՈՒՄ

    Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն Վաղինակ Եղիազարյանը բողոքող վարորդներին բացատրել է, թե ինչի հետ է կապված ԱՊՊԱ-ի թանկացումը: «Վերանորոգումների, պահեստամասերի թանկացման արդյունքում հատուցումների ծավալն աճել է։ Երբևէ չվերանայված սակագներն այսօր արդեն համարժեք չէին` ապահովելու համապատասխան հատուցումները»,- նշել է նա՝ հավելելով, որ այլ ենթատեքստ չկա։ Հետաքրքիր է, իսկ ի՞նչ ենթատեքստ կարող էր լինել։ Այստեղ պատեհ կլինի արտաբերել նվիրական բառը. «Չքաղաքականացնել»։ Եվ փակել թեման։

  • 2022-01-14 10:18
    анализ

    ՀԱՅԵՐԻՆ ԽՈՇՏԱՆԳԵԼԸ՝ ՀԱՎԱՏՔՆ ՈՒՐԱՆԱԼՈՒ ՊԱՀԱՆՋՈՎ, ԹՈՒՐՔԵՐԻ ԴԱՐԱՎՈՐ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊՆ Է

    «Հայ ռազմագերիները Ադրբեջանում դաժան խոշտանգումների են ենթարկվել ոչ միայն էթնիկ պատկանելության համար, այլև կրոնական հատկանիշով», - վկայում է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, պարզաբանելով, որ նախկինում հայկական կողմը նման դեպքերի չի բախվել, դրանք արձանագրվել են Ադրբեջանում հայ ռազմագերիների խոշտանգումների մասին իր վերջերս ներկայացրած հատուկ զեկույցից հետո:

  • 2021-11-18 18:29
    мнение

    ՆԻԿՈԼԸ ՁԵՌՔԵՐԸ ԼՎԱՆՈՒՄ Է ՆԱԵՎ ԳԵՐԻՆԵՐԻ՞ ՀԱՐՑՈՒՄ

    «Նոյեմբերի 16-ին տեղի ունեցած մարտերի ընթացքում 13 հայ զինծառայողների գերեվարման յուրաքանչյուր դեպք պետք է պատշաճ ձևով քննվի, պարզվի, թե ինչպես և ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել, և որ դեպքում գերի ընկնելը չի համարվում հանցագործություն»,- երեկ խորհրդարանում հայտարարել է Փաշինյանը ՝ հիշեցնելով զինծառայողների պարտականությունների և զինվորական կանոնագրքերի մասին:

  • 2021-11-11 16:17
    прямой текст

    Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ. ԱՐՑԱԽԸ ՄԵԾԱԾԱԽ ՀԱՆՁՆԵՑԻՆ ԹՇՆԱՄՈՒՆ, ՀԻՄԱ ԷԼ ՄԱՆՐԱԾԱԽ ՀԱՆՁՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ

    Այսօրվանից Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհահատվածում մաքսակետ է տեղադրելու. այս մասին երեկ օլիմպիական հանգստությամբ հայտարարեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Ասես ոչ մի արտառոց բան չկա նրանում, որ մեկ այլ պետություն (նույնիսկ մի կողմ թողնենք այն փաստը, որ պետությունն այդ թշնամական է), ներխուժելով ինքնիշխան Հայաստանի տարածք, ոչ միայն ավելի քան կես տարի հրաժարվում է հեռանալ, այլև արդեն իրավունք է վերապահում իրեն մաքսակետ տեղադրել։ Եվ Անվտանգության խորհրդի քարտուղարի համար դա ամենևին նոնսենս չէ, ահռելի սպառնալիք չէ պետության և ժողովրդի անվտանգությանը, այլ այնպես, լոկ տեղեկատվություն, օրվա շարքային նորություն։ Ինչի՞ մասին է դա վկայում։

  • 2021-11-09 21:56
    мнение

    ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՄՆԱԼՈՒ Է ԱՆՊԱՏԻ՞Ժ

    2021 թվականի նոյեմբերի 8-ին՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության ստորագրման տարեդարձի նախօրեին, ադրբեջանցի զինվորականները կրակ են բացել խաղաղ բնակիչների՝ ջրմուղի աշխատողների վրա, որոնք նորոգման աշխատանքներ էին կատարում Ստեփանակերտ-Շուշի ճանապարհահատվածի մերձակայքում: Ահաբեկչության հետևանքով (հենց այդպես է դա կոչվում, և հենց այդպես են դա անվանել և՛ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, և՛ Արցախի իրավապահ մարմինները) զոհվել է 22-ամյա մի տղա, երեքը վիրավորվել են, նրանցից մեկը՝ ծանր։