ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Վահե ԴԱՎԹՅԱՆ․ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՆԳՆԱԾ Է ԼԻՏՎԱՅԻ ԴԱՌԸ ՓՈՐՁԸ ԿՐԿՆԵԼՈՒ ՎՏԱՆԳԻ ԱՌԱՋ

2024-04-05 11:42

Հայաստանը Էներգետիկ անվտանգության նկատմամբ վարվող անհեռատես քաղաքականության հետևանքով կանգնած է Լիտվայի բացասական փորձը կրկնելու վտանգի առաջ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական գիտությունների և տնտեսագիտության դոկտոր, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը` հիշեցնելով, որ առ այսօր մեր երկիրը չի կողմնորոշվել նոր ատոմակայանի կառուցման հարցում։