Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ․ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՈՐԾՈՒՄ ԽՍՀՄ ԴԵՐԸ ՆՎԱԶԵՑՆԵԼԸ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ Է
Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի գործում ԽՍՀՄ դերը նվազեցնելն ու նսեմացնելը երբեք չի եղել ամերիկյան հատուկ ծառայությունների նախաձեռնությունը: Դա եղել է և կա բրիտանական հատուկ ծառայությունների քարոզչական ծրագիրը, ինչը սկսվել է 1945-ի մայիսի 9-ից անմիջապես հետո, բայց «արդյունաբերական հիմքերի վրա է դրվել» անցած դարի 70-ական թվականներին: Խոսքը միայն «Մոլոտով-Ռիբենտրոպ» պակտը թմբկահարելու, բայց «Մյունխենյան գործարքը» անտեսելու մասին չէ: