Սերգեյ ՄԱՐԿԵԴՈՆՈՎ․ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՇԱՏԵՐԻՆ ԹՎՈՒՄ ԷՐ, ԹԵ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՍԱՀՄԱՆԱՓԱԿԻ ԻՐ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՎԿԱՍՈՒՄ
Անցած շաբաթվա վերջից հայկական և ռուսական լրատվամիջոցները ակտիվորեն քննարկում են Նիկոլ Փաշինյանի վերջին «աշխարհաքաղաքական շրջադարձը»։ Ճիշտ է, այս անգամ խոսքը ռուսական ուղեծիր վերադառնալու նրա մտադրության մասին է։ Վարչապետի հանձնարարականի մասին պետական մարմիններին՝ վերականգնել շփումները Ռուսաստանի Դաշնությունից գործընկերների հետ, ինչպես նաև վերսկսել մասնակցությունը տարբեր ինտեգրացիոն նախագծերին, տեղափոխվում են կայքից կայք, թելեգրամյան մի ալիքից մյուսը։ Իրավիճակին ավելի է սրություն է հաղորդում այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վլադիմիր Պուտինի հրավերը՝ մայիսի 9-ին Հաղթանակի օրը այցելել Մոսկվա և մասնակցել Կարմիր հրապարակում շքերթի արարողությանը։ Դրա մասին սոցցանցերում գրել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։