«Թաթոյան» հիմնադրամ․ ԱԴՐԲԵՋԱՆԻ «ԷԿՈԱԿՏԻՎԻՍՏ»-ՆԵՐԸ ԵՐԳՈՒՄ ԵՆ ՄԻ ԵՐԳ, ՈՐՆ ՈՒՂՂՎԱԾ Է ՀԱՅԵՐԻՆ` ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՐՅՈՒՆ ԹԱՓԵԼՈՒ ԿՈՉԵՐՈՎ
Ադրբեջանի կառավարության «էկոակտիվիստ» գործակալն ինստագրամյան իր էջի սթորի բաժնում հունվարի 11-ին տեղադրել է մյուս «էկոակտիվիստ» գործակալների մասնակցությամբ տեսանյութ, որտեղ հայերին ուղղված ադրբեջանական երգով ցույց են տալիս իրենց իրական հայասպան մտադրությունները. ևս մեկ ապացույց, որ նրանք որևէ կապ չունեն շրջակա միջավայրի հետ: Այս մասին ասվում է «Թաթոյան» հիմնադրամի տարածած հայտարարության մեջ: