«Հրապարակ»․ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏՈՒՄ Է ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ
«Չնայած մոտ 500 համայնքներում լրացել է կամ շուտով լրանալու է համայնքի ղեկավարների պաշտոնավարման ժամկետը, և ենթադրվում էր, որ աշնանը պետք է ընտրություններ տեղի ունենային, սակայն շատ համայնքներում ընտրություններ նշանակված չեն, ինչն Ընտրական օրենսգրքի պահանջների խախտում է։ Խախտվել է 70-օրյա ժամկետը՝ ԸՕ 120 հոդվածի համաձայն, «Քվեարկության օրը պետք է լինի մինչև լիազորությունների ժամկետի լրանալը ԿԸՀ-ի կողմից սահմանված օրերից լիազորությունների ժամկետի լրանալու օրվան առավել մոտ օրը: