Ի՞նչ հարցով է Փաշինյանը գնում Մոսկվա
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին Մոսկվայում հայ-ռուսական հարաբերությունների լայն օրակարգի շուրջ հարցեր են քննարկելու, որի առանցքում անվտանգությունն է։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին հայտնեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա ընդգծեց՝ անվտանգության կոնտեքստում է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ ճանապարհով կարգավորումը։