«Պատիվ ունեմ»․ Չարչյանի գործով դատավարությունը վատ նախադեպ է հենց իշխանությունների համար
Իշխող խունտայի ներկայացուցիչները շատ վատ նախադեպ են ստեղծում, այդ թվում այն ժամանակվա համար, երբ ստիպված կլինեն պատասխան տալ իրենց իշխանության օրոք գործած մեղքերի համար: Այս մասին սեպտեմբերի 1-ին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ մեկնաբանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանի դեմ հարուցված քրեական գործը: