Последние новости

теннис

ՔՊ-ն չներկայացավ «Շուշիի հռչակագիրը» դատապարտող հայտարարության հարցով ԱԺ արտահերթ նիստին

2022-02-23 13:56

Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ այսօր ժամը 12:00-ին պետք է գումարվեր Ազգային ժողովի արտահերթ նիստ, օրակարգում «Հայաստան» խմբակցության կողմից առաջարկված Ազգային ժողովի հայտարարության նախագիծն էր՝ Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ։