Տրամադրվում են սերտիֆիկատներ Աղավնոյից, Սուսից, Քաշաթաղից տեղահանվածներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արդեն սկսվել է գործընթացը, մարդիկ կան, որ սերտիֆիկատները ստացել են, պայմանագրերը կնքել են: Այս մասին այսօր` հոկտեմբերի 29-ին, ՔՊ-ի համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ անդրադառնալով Քաշաթաղից, Աղավնոյից, Սուսից տեղահանվածներին բնակարանների սերտիֆիկատներ տրամադրման գործընթացին: