Սուրեն Պետրոսյան. Աղավնոն համակարգային ձևով հանձնվում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երեկ և այսօր Աղավնոն լքել են բազմաթիվ քաղաքացիներ, սակայն Աղավնո մուտք գործած քաղաքացիների թիվն այս պահին գերազանցում է Աղավնոն լքած քաղաքացիների: Այս մասին ֆեյսբուքյան լայվով ասաց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը` հավելելով, որ, այնումենայնիվ, Աղավնոյում գտնվող քաղաքացիների թիվը բավարար չէ, որպեսզի իրենք կարողանան բեկել գործընթացի տրամաբանությունն ու էությունը: