Последние новости

Քաղաքականություն

ԱՄՐՈՑԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ ԲԱՑ ԵՆ, ԵՎ ՍԱ ՖԻԼՄ ՉԷ

2024-05-03 13:07
368

Երեկվանից Հայաստանում լրիվ նոր իրավիճակ է։ Հարցը Կիրանցը չէ, ոստիկանական վայրագությունները չեն, նույնիսկ հայկական դպրոցի դիմաց տնկվելիք ծառերը չեն, որոնք մեր երեխաներին պետք է պաշտպանեն ադրբեջանցիներից (կյանքը ցույց տվեց, որ քաղաքական կոպիտ սխալների պարագայում նույնիսկ Մռով լեռն ու Շուշիի անհաս բարձունքը չեն կարողանում պաշտպանել)։

  • ԿԻՐԱՆՑ

    2024-05-03 09:12
    411

    Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ասաց, որ դեռ երկար ենք հիշելու Կիրանցի հաղթանակները: Իրավացի է նա, թե ոչ, ցույց կտա մոտ ապագան։ Առայժմ կարելի է խոսել միայն մեկ հաղթանակի մասին։ Կիրանցը փողոց դուրս բերեց տարբեր քաղաքական հայացքների տեր մարդկանց՝ ի պաշտպանություն սահմանամերձ հայկական գյուղի, որի տարածքների մի մասն ինչ-որ անհասկանալի քարտեզով իշխանությունները մտադիր են առաջիկայում հանձնել Ադրբեջանին: Հանուն նրա, որ յոթ օր, ըստ Նիկոլի, ապրենք առանց պատերազմի, իսկ թե ինչ կլինի 8-րդ օրը, ոչ ոք ոչինչ չի կարող երաշխավորել։ Թե կունենա արդյոք Կիրանցն այլ հաղթանակներ, որոնք իսկապես ոսկե տառերով կգրեն գյուղի անունը հայոց պատմության մեջ, Երևանում լուծվելիք հարց է: Կա՛մ Կիրանցը կդառնա Հայաստանի վերածննդի խորհրդանիշը, կա՛մ այն գործընթացի մեկնարկի, որի արդյունքը կլինի հայոց անկախ պետականության կորուստը, վերածումը Թուրքիայի և Ադրբեջանի պրոտեկտորատի:

  • ՌԱՄԻԼ ՍԱՖԱՐՈՎՆԵՐԻՑ 50 ՄԵՏՐ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ, կամ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 421-ՐԴ ՀՈԴՎԱԾ (1-ԻՆ ՄԱՍ)…

    2024-05-03 09:07
    307

    Կիրանցի բնակիչների հետ հանդիպումը (ապրիլի 29-ին) հաստատեց, որ Փաշինյանն ընդամենը Ալիևի հնազանդ կամակատարն է, ուստի չի կարող զիջումներ անել իր հայրենակիցներին և բավարարել նրանց խնդրանքները. իրենից ոչինչ կախված չէ։

  • ՍԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄԸ, ԿԱԴԱՍՏՐԻ ԲԱՌԱԽԱՂԸ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ

    2024-05-02 16:31
    298

    Ապրիլի 30-ին ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հարց էր բարձրացրել, որ, ըստ պաշտոնական պատասխանի, Սովետական ժամանակաշրջանի սահմանազատման, սահմանագծման աշխատանքների վերաբերյալ վերջին քարտեզները կադաստրից անհետացել են:

  • ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆ․ ՄԻԱՅՆԱԿ ՓԱԿԵԼ ԵՄ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-05-02 15:59
    172

    ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, ում ոստիկանները թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց գյուղ, միայնակ նստել է փողոցի մեջտեղում։  

  • Արծվիկ ՄԻՆԱՍՅԱՆ․ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՄԻ ԲԱՆԻ ԱՌՋԵՎ ԿԱՆԳ ՉԻ ԱՌՆՈՒՄ

    2024-05-02 11:59
    178

    Ազգային ժողովի նիստի մեկնարկին, քվեարկություններից առաջ վարման կարգով ելույթի իրավունք խնդրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով անդրադարձավ ոստիկանական ուժերի կողմից լուսադեմին Կիրանցում ճանապարհի բացմանը և կիրանցիների բերման ենթարկելու։

  • Գառնիկ ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ԿԻՐԱՆՑՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԵՆ «ՕՂԱԿ» ՕՊԵՐԱՑԻԱ

    2024-05-02 10:40
    157

    Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրականցվում է «Օղակ» օպերացիա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

  • Ռուբեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ․ ՍԱ ՓՈՐՁ Է ՍՏԻՊԵԼ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ «ԻՐ ԾՆՆԴՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻՑ»

    2024-05-01 18:58
    218

    Սա փորձ է ստիպել հայ ժողովրդին հրաժարվել «իր ծննդյան վկայականից», փոխարենը պարտադրել մեկ այլ՝ նոր «սեփականության վկայական», որը ՀՀ կառավարության ղեկավարը կոչեց «կադաստրի թուղթ»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է դիվանագետ, պատմաբան, ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը:

  • ՀՀԿ․ ՍԱՀՄԱՆԱԳԾՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԻ ԷՐ ՍՏԵՐՈՎ

    2024-05-01 09:42
    214

    Հայաստանի արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել ապօրինի սահմանագծման և սահմանազատման գործընթացի մասին, որը լի էր մանիպուլյացիաներով և բացահայտ ստերով։ Այս մասին Ազգային ժողովում ապրիլի 30-ին հայտարարությունների ժամին հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի Հանրապետական ​​կուսակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։

  • ՉԱՓԱԶԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

    2024-05-01 09:13
    325

    Ռուսաստանից գնալով ավելի հաճախ են հանդիմանում պաշտոնական Հայաստանին բացահայտ հակառուսական քաղաքականության համար։ Հարց են տալիս. որքա՞ն է սա շարունակվելու, ինչքա՞ն պիտի Մոսկվան ձևացնի, թե չի նկատում Հայաստանի ղեկավարության բացահայտ հակառուսական քայլերը և, նամանավանդ, պաշտոնական Երևանի է՛լ ավելի բացահայտ հակառուսական հայտարարությունները։ Եվ ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը սկսի համարժեք պատասխանել։ Փաշինյանն ասում է, թե ինքը ոչ մի բանում մեղավոր չէ. իր քաղաքականությունը Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի անգործության հետևանքն է, դրա համար էլ այդպես է պահում իրեն: