Последние новости

Տնտեսություն

ՎԶԵԲ-Ը ԵՎ ԵՄ-Ն ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ ՎԱՐԿԻ ԵՐԿՐՈՐԴ ՏՐԱՆՇԸ ՄՓՄՁ-ՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

2024-05-21 13:55
74

2024 թվականի մայիսի 16-ին, Երևանում կայացած ՎԶԵԲ 33-րդ գործնական համաժողովի շրջանակներում Արդշինբանկը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի («ՎԶԵԲ») ու Եվրոպական միության («ԵՄ») հետ համագործակցությամբ կնքեց երկրորդ տրանշը ստանալու պայմանագիրը, որով հնարավորություն կունենա վարկ տրամադրել միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին: Այս վարկավորումն իրականացվում է «Արևելյան գործընկերությունում (EaP SMEC) ՄՓՄՁ մրցունակության ծրագրի» շրջանակներում:

  • ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ԱՌԵՎՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է ՎԶԵԲ-Ի ԵՎ ՄՖԿ-Ի ՉՈՐՍ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿՈՎ

    2024-05-20 18:28
    180

    Ամերիաբանկն արժանացել է միջազգային ֆինանսական հաստատությունների չորս հեղինակավոր մրցանակի առևտրի ֆինանսավորման ոլորտում: Առևտրի խթանման ծրագրի վերջին մրցանակաբաշխության ժամանակ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն (ՎԶԵԲ) Ամերիաբանկին շնորհել է «Արտահանման ոլորտում տարվա գործարք 2023», «Վերականգնվող էներգետիկայի ոլորտում տարվա գործարք 2023» մրցանակները և պարգևատրել Հայաստանում կլիմայի փոփոխության կանխարգելման ու անցումային պլանավորման ծրագիրն ավարտելու առթիվ: Մրցանակաբաշխության թիմը կարևորել է «կանաչ տեխնոլոգիաների ոլորտում առևտուրը խթանելու և դեպի կանաչ տնտեսություն անցմանը շարունակական աջակցություն ցուցաբերելու գործում Ամերիաբանկի ակնառու ներդրումը»:

  • ԱՐԴՇԻՆԲԱՆԿՆ ԱՆՑ Է ԿԱՑՐԵԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՂ ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

    2024-05-16 15:50
    520

    Մայիսի 15-ին, Դվինում, ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներում միջոցառման ռազմավարական գործընկերը՝ ֆլագշիփ հովանավոր Արդշինբանկը, կազմակերպել էր տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում։ Արդշինբանկի նախաձեռնությունը միավորել էր մեկ հարթակի վրա միջազգային փորձագետներին, պատժամիջոցների վերահսկման գործընթացների շահագրգիռ կողմերին՝ թե՛ մասնավոր, թե՛ պետական հատվածից։ Քննարկման նպատակն էր փոխանակել կարծիքներ և օգնել մասնակիցներին պատժամիջոցների համապատասխանության գործնական իրականացման հարցում։

  • ԵՎՐՈՊԱՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԳՐԿԱԲԱՑ ՍՊԱՍԵԼ ՄԵԶ, ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ Ի՞ՆՉ ԿՏԱ ԵԱՏՄ-ՈՒՄ ՄՆԱԼԸ

    2024-05-16 09:24
    352

    Այն շուկան, որի մասին ԱՄՆ–ն ու Եվրոպան երազում են, այսօր բաց է Հայաստանի առաջ, ուստի անհասկանալի է, թե ինչու պետք է ՀՀ–ն հրաժարվի դրանից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը` մեկնաբանելով ԵԱՏՄ–ից Հայաստանի դուրս գալու մասին քաղաքական հայտարարությունները։

  • ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻՆ FMO-Ն 20 ՄԼՆ․ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼԻ ԵՐԱՇԽԻՔ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ

    2024-05-15 16:37
    394

    Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 33-րդ գործարար համաժողովի շրջանակներում Արդշինբանկ ՓԲԸ-ն և FMO ձեռներեցության զարգացման հոլանդական բանկը կնքել են 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիքի պայմանագիր 7 տարի ժամկետով։

  • ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՎԶԵԲ 33-ՐԴ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

    2024-05-13 18:01
    717

    Երևանում կանցկացվի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 33-րդ գործարար համաժողովը՝ Արդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ (flagship sponsor): Ֆինանսական հաստատությունների համար այս նշանակալի իրադարձությանը կմասնակցեն բարձրաստիճան պատվիրակություններ 74 երկրներից, հայտնի ֆինանսական և բանկային փորձագետներ, ինչպես նաև Հայաստանի բանկային հատվածի ղեկավարներ։ Մայիսի 14-16-ը անցկացվելիք համաժողովի նպատակն է նպաստել դրական ազդեցության ձևավորմանը և ֆինանսական շուկաների զարգացումն ի շահ հասարակությանը ծառայեցնելուն:

  • ԱՐԴՇԻՆԲԱՆԿ ՓԲԸ-Ն ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԲԻԶՆԵՍ ՎԱՐԿԵՐԻ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ՎԱՐԿԱՏԵՍԱԿԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

    2024-05-03 16:24
    1183

    Արդշինբանկը ներդրել է բիզնես վարկերի արտոնյալ պայմաններով վերաֆինանսավորման նոր վարկատեսակ՝ ընթացիկ ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման հնարավորությամբ։ Վարկատեսակը նախատեսված է ՀՀ ռեզիդենտ հանդիսացող այն փոքր և միջին բիզնեսների համար, որոնք գործող վարկեր ունեն ՀՀ բանկերում և ցանկանում են թեթևացնել իրենց վարկային ծանրաբեռնվածությունը։

  • ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԲԻԶՆԵՍԸ ՀՀ-ԻՑ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ ԵՆ ՌԴ

    2024-05-01 10:39
    1269

    Հայաստանցի գործարարներն իրենց բիզնեսը Հայաստանից տեղափոխում են Ռուսաստան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌՋԵՎ ՈՒՐՎԱՆՇՎՈՒՄ ԵՆ 1990-ԱԿԱՆՆԵՐԸ…

    2024-04-30 10:00
    989

    Փաշինյանի կառավարությունը փորձում է մեզ ներշնչել, թե խոսքն ընդամեը Տավուշում փոքրիկ տարածքային զիջումների մասին է, որոնք, ինչպես ասվել է բազմաթիվ այլ դեպքերում, Հայաստանի համար առանցքային նշանակություն չունեն։ Հիշենք իբր «դժգույն ու դժբախտ» Շուշին, Իշխանասարի «անպետք» ձյունածածկ գագաթները, «անտեր» Սև լիճը…

  • ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ԳՈՒԺՈՒՄ Է ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՓԼՈՒԶՄԱՆ ՄԱՍԻՆ. Նաիրի ՍԱՐԳՍՅԱՆ

    2024-04-29 10:01
    1176

    2024 թ. առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցանկը վկայում է, որ ՀՀ տնտեսության մեջ շատ բան չի փոխվել։ Տնտեսության աճը, ինչպես վերջին 1-2 տարիներին, այս տարի ևս շարունակվում է ռելոկացիայի, ռեէքսպորտի, հանքարդյունաբերության ու տեղում սպառման հաշվին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանը։